Ստամբուլի դատարանը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի և ևս 5 մարդու ձերբակալության որոշում է ընդունել՝ «Ակօս» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակներում: Այդ մասիին հայտնում է Sabah-ը:
Դատարանը նաև ձերբակալության օրդեր է ներկայացրել նախկին դատախազ Զեքերիյա Օզին, փաստաբան Խալիլ Իբրահիմ Կոջիին, լրագրողներ Ֆարուք Մերջանին, Աքրամ Դումանլիին և Ադեմ Յավուզ Արսլանին: Նրանք նույնպես մեղադրվում են Դինքի սպանության մեջ:
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Հաջորդ օրը Սամաստը ձերբակալվել է և 2011 թվականին ստացել է 22 տարի 10 ամիս պատժաժամկետ: Տեղի մամուլը բազմիցս առաջ է քաշել վարկած, որ Դինքի սպանությանը մասնակից են ուլտրանացիոնալիստական ուժեր: