Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ահաբեկչությո՞ւն, թե՞ բիզնես. Ինչ կապ ունի Սամվել Բաբայանը Հայաստան բերված «Իգլա»-ի հետ

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որ այս տարվա մարտ ամսին ԱԱԾ-ն նախնական տեղեկություններ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Նշենք, որ «Իգլա» տեսակի հրթիռային համալիրը և առհասարակ մնացած այլ զինատեսակները բանակի կարիքների համար Հայաստան բերվում են պետության կողմից՝ հատուկ պայմանագրերով և օրենքով սահմանված կարգով։ Մնացած բոլոր եղանակներով Հայաստան բերված զենքը կարող է միայն երկու նպատակ հետապնդել՝ բիզնես-նպատակ՝ զենքը տեղափոխել Հայաստան և այնուհետև վաճառել այլ երկրների, և ահաբեկչության նպատակ։

Նման դեպքեր եղել են Խորհրդային Միության ժամանակ. երբ հակամարտությունը սկսվեց, նմանատիպ զինամթերք բերվում էր բանակի անվան տակ, սակայն բերում և վաճառում էին այլ երկրների։ Մնացած բոլոր դեպքերում, եթե զինամթերքը մնում է Հայաստանում, այն մեկ նպատակ ունի՝ ահաբեկչությունը։ Այս կարծիքին է նաև ռազմական փորձագետ Վովա Վարդանովը։ Միայն թե նրա համար բիզնես-նպատակով մաքսանենգ ճանապարհով զինամթերք Հայաստան բերելն արժանահավատ չէ։

«Այս հաղորդագրությունը, եթե իրականությանը համապատասխանում է, երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ մարդիկ դեռ մնացել են 90-ականների տակ, ֆիդայական մղումներով ուզում են գալ սահման պաշտպանել՝ մոռանալով, որ այդ համակարգերը ստուգված որակյալ կերպով բանակը ունի, կա՛մ երկրորդ վարկածը տեռորիստական նպատակներն են։ Այլ բան չի կարող լինել։ Իսկ բիզնես-նպատակով այդ զինատեսակը բերելու ու վաճառելու վարկածը այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ Հայաստանից այլ երկրներ այն տանելն ավելի դժվար է, քան Վրաստանից։ Հայաստանից ցամաքային ճանապարհով միայն Իրանով է հնարավոր դա երկրից հանել, իսկ Իրանի սահմանը շատ լավ է հսկվում, իսկ Վրաստանից օդային, ծովային ճանապարհներով կարելի է այն տեղափոխել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանովը՝ հավելելով. «Բայց ինձ համար առհասարակ ԱԱԾ հաղորդագրությունը արժանահավատ չէ, քանի որ նման դեպքերում ավելի ճիշտ է ոչ թե միանգամից ձերբակալել այդ անձանց ու աղմուկ հանել, այլ թողնել, որ նրանք տեղաշարժվեն, այդ մարդկանց ստուգել, պարզել նպատակները։ Իսկ այս դեպքում շատ դիլետանտ աշխատանք է կատարվել, որ չեն փորձել ավելի բարդ, լուրջ օպերացիա իրականացնել»։

Ինչ վերաբերում է զենքի առանձնահատկություններին, ապա Վարդանովի խոսքով՝ այն ձեռքով օգտագործվող զինատեսակ է, ունի ազոտային մարտկոց։ Զենքը կրակելուց հրթիռն ուղղվում է դեպի տաք կետը և խոցում է տեխնիկայի այն մասը, որտեղ գտնվում է շարժիչը, կամ այն հատվածը, որտեղից դուրս են գալիս գազերը։

«Եթե առաջին դեմքերի դեմ է դա օգտագործվելու, ապա այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ նրանց ինքնաթիռի կողքից զինվորական ուղղաթիռ է թռչում և վտանգի դեպքում կողքից աջ ու ձախ կրակային թակարդներ է արձակում հենց «Իգլա» և նմանատիպ այլ զինատեսակների համար, և դրանց հրթիռները իրենց ուշադրությունը հրավիրում են դրանց վրա ու շեղվում են նպատակակետից և չեն կարողանում խոցել ինքնաթիռը։ Բայց հասարակ օդային տրանսպորտի դեմ, քո երկրի տարածքում ռազմական ինքնաթիռի դեմ դրանք հրաշալի միջոցներ են։ Այսինքն՝ եթե դա լուրջ հաղորդագրություն է, ապա այդ միջոցները կարող էին լուրջ տեռորիստաան ակտի համար լինել մեր կամ ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների դեմ»,- ասաց Վարդանովը։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Իսկ «Ժամանակ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում, և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ: Սամվել Բաբայանի և ԱԱԾ-ի այսօրվա հայտարարույթունները զարմանալիորեն համընկնում են։ Չի բացառվում, որ այս կերպ ԱԱԾ-ն փորձելու է ցույց տալ, որ ահաբեկչություն էր պլանավորվել, և մինչև ընտրություններ չեզոքացվեն բոլոր նրանք, ովքեր թիրախում կհայտնվեն։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, որևէ կապ չկա այս երկու դեպքերի միջև։ Նրա խոսքով՝ ԱԱԾ հայտարարությունը ավելի շատ այլ նպատակ է հետապնդում, որը տեղավորվում է նախընտրական այս թոհուբոհի շրջանակներում։ «Սա ավելի շատ մի ակցիա է, որը նպատակ է հետապնդում հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը ընտրություններից առաջ էլ ավելի մեծացնել։ Նրանք փորձում են վախի միջոցով ավելի կառավարելի դարձնել հասարակությանը։ Բացի այդ, իրենք փորձում են այսպիսով ցույց տալ, որ իրավապահ մարմինները, որոնց նկատմամբ խոր անվստահություն կա, աշխատում են և կանխում են նման վտանգավոր դեպքերը՝ զինամթերքի ներկրում և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։

Բացի այդ, իրավապաշտպանի խոսքով՝ շատ հավանական է նաև մաքսանենգ ճանապարհով զինամթերքը այլ երկրներ, մասնավորապես՝ Իրան և այնտեղից Իրաք տեղափոխելը, քանի որ առնվազն մի նման դեպք եղել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր։ Դրա մասին հայտնի դարձավ Վիկիլիքսի փաստաթղթերից։ ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Մարի Յովանովիչի հարցապնդումներից հետո Սերժ Սարգսյանը ընդունել էր, որ նման մի դեպք եղել էր։ «Այսինքն՝ Հայաստանը որպես զենքի տարանցիկ փոխանակման երկիր կարող է լինել։ Առնվազն մեկ դեպք եղել է»,- ասաց Սաքունցը։

Ինչ վերաբերում է այս դեպքին և Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ապա Սաքունցի խոսքով՝ այստեղ ևս կապ չկա, քանի որ Բաբայանը չէր կարող այդքան միամիտ լինել։ Ահաբեկչության համար Հայաստանում այնքան զենք կա, որ առիթ չկար նորից ներկրելու։ «Սամվել Բաբայանի ձերբակալումը բացառապես քաղաքական նպատակներով է և կապված է նրա հայտարարությունների հետ։ Բայց մեկ բան ուզում եմ ընդգծել՝ Սերժ Սարգսյանն իր կառավարմամբ երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որ իրավիճակից դուրս գալու ելքերի թվում համարվում են նաև ապստամբությունը և զինված մեթոդները։ Այս վիճակի առաջին պատասխանատուն հենց ինքն է»,- եզրափակեց Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում