Երևանում այսօր՝ մարտի 22-ին, տեղի ունեցավ Արթուր Սարգսյանի «Հաց բերողի» հուղարկավորությունը:
Արթուր Սարգսյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի մշակույթի և քաղաքական գործիչներ: «Հաց բերողին» քաղաքացիները սգո սրահից մինչև Շահումյանի գերեզմանատուն ուղեկցեցին ծափահարություններով:
«Հավերժ հիշատակ «Հաց բերող», ազգային նվիրյալ, ֆիդայի, ազգային հերոս Արթուր Սարգսյանին»,- քաղաքացիների ձեռքին այս գրությամբ պաստառն է: