Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հերքվել են. քննիչը հանիրավի է մեղադրվել հանցագործության կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում պարզվել է, որ քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բասմաջյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 09.11.2016թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ, իսկ այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն տևական ժամանակ ապօրինի պահել են ոստիկանությունում և սպառնալիքների գործադրմամբ հարկադրել կեղծ հաղորդում տալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին կաշառք տալու վերաբերյալ: Միաժա մանակ, Ռ. Բասմաջյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 04.02.2016թ.-ին` Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննության ժամանակ, քննիչ Գուրգեն Մադոյանի ուղղորդմամբ և թելադրանքով գրել է ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանակ ցուցմունք:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Ռ. Բասմաջյանին ապօրինի պահելու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ուստի այդ մասով գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է քննիչ Գ. Մադոյանի կողմից ցուցմունք տալուն հարկադրելուն, ապա Ռ. Բասմաջյանի տված ցուցմունքների զննությամբ պարզվել է, որ վերջինս կաշառք տալու վերաբերյալ ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք քննիչի մոտ չի տվել. ավելին, հերքել է ՍԱՊԾ աշխատակիցներին կաշառք տալու հանգամանքը: Այսինքն` քննիչը Ռ. Բասմաջյանին չի ուղղորդել, չի թելադրել և չի հարկադրել գրել կաշառք տալու վերաբերյալ տրված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք, ուստի որոշում է կայացվել քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արար քում հանցադեպի բացակայության հիմքով:

Այսպիսով, հիմնավորվել է, որ Ռ. Բասմաջյանը հանցագործության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննությունն իրականացնող մարմնին և կատարել սուտ մատնություն, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում