Thursday, 28 03 2024
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել

Խոստանում ենք՝ քո տանջահար մարմինը ևս մեկ անգամ տանջել. Ալեք Ենիգոմշյան

Սիրելի՛ Արթուր, քաղաքականությունը շատ փոքր  հասկացություն է քո վեհության դիմաց: Դու մի հսկա ես, որպեսզի համեմատվես քաղքակնության հետ… Այսօր ոչ ոք իրավունք չունի քեզ քո պաշտած հայրենի հողին հանձնելուց հետո քաղքակն խոսք ասել: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին  Երևանում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի  հուղարկավորության արարողության ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«…Քեզ սպանողները պատժվելու են. պատժվելու են առաջինը բարոյականության, երկրորդը՝ օրենքի ուժով: Նրանք պատժվելու են, բայց նրանց մեծագույն պատիժը և քո մեծագույն հաղթանակն այն Հայաստանի կերտումն է, որը հենվելու է քո մարմնավորած առաքինությունների վրա: Նրանք կրելու են ամենավերջին, դաժան պատիժը… Մենք պարտավոր ենք քո ուխտը հասցնել ավարտին:

Սիրելի՛ Արթուր, թույլ տուր ինձ մի փոքր անհամեստ լինել ու անձնավորված խոսք ասել: Մեկ շաբաթ առաջ այս օրը՝ երեկոյան 8:30-ին, երբ քեզ առաջնորդում էին վիրահատության սենյակ, ես կես կատակ ասացի՝ «շատ երկար չքնես, Արթուր ջան»: Երևի դու զգում էիր, որ այս անգամ եթե քնես, դա կարող է քո վերջին քունը լինել, երևի այդ պատճառով է, որ վիրահատության պատրաստելու անզգայացման գործընթացը եղավ քեզ համար դժվար ու տանջալի:

Դու քնեցիր ու շարունակում ես ֆիզիկապես քնած մնալ: Հիմա ասում՝ եմ երկար քնիր, Արթուր ջան, քո տանջահար մարմինը թող երկար քնի: Բայց մարմինը մահանում է, հոգին ու միտքը մնում են անմահ: Դու հանգիստ քնի, դու բարձրանալու ես բարձրյալի մոտ, իմացի՛ր, որ մենք քո հոգու ու մտքի կարիքն ունենք, մեկ-մեկ այցելիր մեզ, մեկ-մեկ ճախրիր, թևածիր, ուժ տուր, առաջնորդիր մեզ քո վեհանձնությամբ ու առաքինություններով»,- ասաց Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք երդվում են Արթուր Սարգսյանին հետագայում ամփոփել Եռաբլուրում կամ իր համար նախատեսված հուշահամալիրում. «Մեր հայրենիքը զավթած տականքները այսօր զլանում են քեզ ամփոփել քեզ արժանի անմահների պանթեոնում, քո ընկերների մոտ: Ես վստահ եմ, և մենք երդվում ենք, որ քո հանգիստը մեկ անգամ ֆիզիկապես խանգարելու ենք ու քեզ ամփոփենք Եռաբլուրում, կամ եթե քեզ համար ժողովուրդը կուզենա առանձին հուշահամալիր ստեղծել, այդ հուշահամալիրում: Ես և բոլորս երդվում ենք, որ դա անելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում