Մարտի 22-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց իր միջոցներով կառուցված սպորտդպրոցի բացմանը:
«Ի՞նչ ես պարապելու էստեղ»,- դիմելով փոքրիկ տղային, հարցրեց Ծառուկյանը: Նա պատասխանեց՝ բոքս:
«Դե լավ պարապի, որ չեմպիոն դառնաս, Ծառուկյանը քեզ պարգևատրի»,- Ծառուկյանի այս մաղթանքին ի պատասխան փոքրիկն ասաց՝ ես հիմա եմ ուզում:
Մանրամասները՝ տեսանյութում: