Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են:
Նշենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ լուրի իսկությունը կհաստատեն առաջիկա մեկ ժամվա ընթացքում:
ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ Սամվել Բաբայանը ձերբակալված է: