Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.00-ին ԼՂՀ Շուշի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեռևս չբահայտված հանգամանքներում, «ՈՒԱԶ» մակնիշի 25ՍՕ054 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ ՀՀ քաղաքացի Ա. Ծ.-ն տեղում զոհվել է: