Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է այս մշակութային օջախը նախատեսված ժամկետներում ավարտին հասցնելու կարեւորությունը եւ աշխատանքների բարձր որակի խստիվ պահպանման հրամայականը: