Wednesday, 24 04 2024
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»

ԱՄԷ-ում շեշտադրվել է Մերձավոր Արևելք, ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանի միջոցով արտոնյալ մուտքի հնարավորությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը և Աբու Դաբիի Առևտրի պալատը մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել են «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը:

Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի` ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ: Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, քննարկելու առևտրային հոսքերի առաջիկա տեսլականը և ներդրումային նախագծեր ներկայացնելու արաբ գործարարներին: Աբու Դաբիում համաժողովը մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Հայաստան-ԱՄԷ 2017»-ը համախմբել է շուրջ 300 մասնակցի, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, համաժողովի օրակարգում ընդգրկված են շնորհանդեսներ գյուղատնտեսության և անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության և դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների պատմությունների մասին, ներդրումային մի շարք նախագծեր։ Շնորհանդես է պատրաստել նաև Հայ-էմիրաթական գործարար ասոցիացիան։

Հայաստանում և ԱՄԷ-ում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների մասին քննարկման շեշտը Մերձավոր Արևելք, ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանի միջոցով արտոնյալ մուտքի հնարավորության վրա է։ «Հայաստանի կառավարությունը որդեգրել է արագացված բարեփոխումների ծրագիրը՝ ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ միջավայր ձևավորելուն։ Թափանցիկ, արդյունավետ ու կայուն գործարար միջավայր, իրավական-նորմատիվային հիմք, դյուրացված ռեժիմներ ստեղծելու ջանքերը ՀՀ կառավարության օրակարգի առանցքում են։ ԱՄԷ-ն ու արաբական մյուս երկրները Հա յաստանում կգտնեն բարձր որակավորում ունեցող և ոչ թանկ մարդկային կապիտալ, ազատական և բաց տնտեսություն, ինչպես նաև Հայաստանի միջոցով տարածաշրջանային խոշոր շուկաներ մուտքի հնարավորություն», – նշված է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի ելույթում։

Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև գործարար հանդիպումներ (B2B) պոտենցիալ ներդրողների և գործարարների միջև՝ ուղղված Հայաստանի և արաբական երկրների հետագա առևտրային համագործակցության զարգացմանը։

100 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և «Ocean Holding» ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։

«Ocean Holding»-ը նպատակ ունի այս տարվանից սկսած, Հայաստանում ներդնելու 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի «Ocean Holding»-ի գործունեությունը Հայաստանում և կտրամադրի արևային էներգետիկայի ոլորտի մասին տեղեկատվություն։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։

Համաժողովի բացմանը ցուցադրվել է Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում