Սիրիայի Ալ-Մանսուր շրջանում դպրոց է ռմբակոծվել, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Ենթադրաբար, ավիահարվածն իրականացրել է միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին և իր աղբյուրներին:
Հաղորդագրության համաձայն՝ դպրոցի շենքն ամբողջությամբ քանդվել է: Զոհերի և տուժածների մեջ կան մեծ թվով կանայք և երեխաներ: Գործակալության փոխանցմամբ՝ դպրոցում ժամանակավոր բնակություն էին հաստատել Հալեպից, Ռաքքայից և Թադմուրից տեղահանված ընտանիքներ: