Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քաղաքական ուժերին խորհրդարանում «կտեղավորի» Սերժ Սարգսյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, արդեն 2 շաբաթից ավելի է՝ 9 քաղաքական ուժ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում։ Ի՞նչ եք կարծում՝ նորաստեղծ դաշինքները առաջիկա ընտրություններում լուրջ հնարավորություններ ունե՞ն։

Ես, այնուամենայնիվ, մնում եմ այն կարծիքին, որ առաջիկա խորհրդարանի տեղերը բաշխելու է  Սերժ Սարգսյանը։ Նա է որոշելու, թե  որ ուժը որքան  մանդատ կստանա։ Այս առումով պետք է նայենք, թե որ ուժը նրան որքանով է պետք։ Ծառուկյանը, ինչպես նաև Արթուր Բաղդասարյանը, ցույց են տվել, որ պետք են Սերժ Սարգսյանին, և նրանց շատ հանգիստ կարելի է տեղավորել Ազգային ժողովում քաղաքական դաշտը մի փոքր բազմազանեցնելու համար։ Կարծում եմ, որ «Ելք»-ը նույնպես տեղ կունենա խորհրդարանում, որովհետև Սերժ Սարգսյանին պետք է աշխարհին  ներկայանալու համար  քիչ թե շատ հավաստի համարվող ընդդիմադիր խումբ, և «Ելք»-ը կարող է լինել այդպիսին։

– ՕՐՕ դաշինքի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Իրենք կարծես ավելի շատ  հակված են հետընտրական զարգացումների գնալ։ Վերջերս էլ իրենց  համակիրների ընդվզումն աջակցելու հայտարարությամբ հանդես եկան Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը»։ Ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում։

Անկեղծ ասած՝ ես մի փոքր դժվար եմ հասկանում այդ դաշինքի գործունեությունը։ Այնտեղ հավաքված են քաղաքական գործիչներ, որոնք բարձր  վարկանիշ չունեն և փորձում են գումարել իրենց վարկանիշները, ու արդյունքում այն բացասական գծերը, որ ունի մի գործիչը, գումարվում է մյուս գործչի բացասական գծերին։ Իսկ «Սասնա ծռերի» հետ կապված իրավիճակն ընդհանրապես անհասկանալի է, որովհետև մինչև այժմ պարզ չէ, թե «Սասնա ծռերն», այնուամենայնիվ, ինչ էին ուզում անել։ Արդյոք պե՞տք էին զանգվածային անկարգություններ, ու հիմա ՕՐՕ դաշինքը փորձում է դրա վրա հույս դնել։

– Այսինքն՝ հնարավոր է հետընտրական զարգացումների  գնան։

– Այդ մասին խոսելը մի փոքր վաղ է, ամեն դեպքում, իհարկե, լինելու են հետընտրական հանրահավաքներ, մենք ունենք նման ավանդույթ։ Բայց ամբողջ հարցն այն է, թե այդ հանրահավաքները որքանով կլինեն մարդաշատ, որքանով են ազդելու ընդհանուր քաղաքականության վրա։ Այնուամենայնիվ, փաստ է, որ Հայաստանում երբեք հեղափոխությամբ, ընտրություններով իշխանություն չի փոխվել, իշխանություն փոխվել է հեղաշրջումներով։

– ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ողջ քարոզարշավը նվիրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ առաջ տանելով խաղաղության գաղափարը։Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը կրկին խոսել է այդ մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ևս պատրաստ է փոխզիջումների, այլապես Մինսկի խմբի  աշխատանքներին չէր մասնակցի։ Այս մոտեցումը որքանո՞վ ազդեցություն կունենա այդ ուժի  հնարավորությունների վրա։

– Իհարկե, խաղադրույքը խաղաղության վրա դնելը հետաքրքիր է, բայց ոչ այս պահին, երբ ընդհանուր ընտրազանգվածի մոտ բոլորովին այլ տրամադրություններ են։ Ամենավատն այն է, որ քաղաքագիտական վերլուծությունն այս անգամ բավականաչափ պատրաստված չէ, այսինքն՝ խաղաղության տանող ճանապարհները անհասկանալի են, չեն երևում։ Սա մի գործոն է, երկրորդը՝ այս ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը չափազանց ոլորուն ճանապարհ անցավ և այդ ճանապարհին ինքն իրեն կորցրեց, այնպես որ՝ չեմ կարծում, որ նա ապագա խորհրդարանում անհրաժեշտ լինի։

– Օրերս Մոսկվայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. եթե ներքաղաքական կոնտեքստում դիտարկենք այս այցը, արդյոք որոշակի հավաստիացումներ տրվեցի՞ն Մոսկվային։

– Բնականաբար, Սերժ Սարգսյանը թե՛ Մոսկվային, թե՛ Եվրոպային տվել է հավաստիացումներ, որ ինքը լավագույն բարեկամն է և ամենավստահելի գործընկերը։ Այս առումով, իհարկե, կարևոր չէ, թե ինչ  հավաստիացումներ է  տվել, զուտ սիմվոլիկ նշանակությունն է, որ իր կուսակիցներին ու քաղաքական դաշտին այդ այցելություններով ցույց է տալիս, որ երկու այդ կարևոր կենտրոններն իրեն սատարում են։

– ՀՀԿ-ն շարունակում է պնդել, որ եթե իրենք մեծամասնություն ստանան առաջիկա ընտրություններում, ապա վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ Կարծում եք դա իրատեսական է նաև 2018-ի՞ց հետո։

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման անհրաժեշտությունը չգիտեմ՝ ինչքանով կա, եթե անհրաժեշտություն լինի՝ իրավական ձևակերպում կգտնեն։ Կա ուրիշ խնդիր՝ ռեյտինգային ցուցակները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցության ներսում միակամություն չկա, և ես չեմ բացառում, որ ՀՀԿ-ն ընտրություններից հետո տրոհվի մի քանի ֆրակցիաների։

– «Ծառուկյան» դաշինքը բացառում է կոալիցիան իշխող Հանրապետական կուսակցության հետ։ Ի՞նչ այլ կոալիցիաներ են հնարավոր։

– Հնարավոր կոալիցիան ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան է, որ եղել է, կա և կլինի։

– Իսկ ընդդիմության միավորո՞ւմ հետընտրական փուլում։

– Ընդդիմությունը կոալիցիա ստեղծում է, որ ի՞նչ անի, միևնույն է՝ չեն կարողանա մեծամասնություն վերցնել և կառավարություն ձևավորել։ Որոշ քվեարկությունների, որոշ նախագծերի դեպքում գուցե միավորվեն, բայց ընդհանրապես կգործեն միմյանցից առանձին և ում ինչպես հարմար է։ Մեծ փոփոխություններ չեն լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում