Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը

«ՀՀԿ-ի ցուցակում առաջին տեղ ասվածը հարաբերական է, քանի որ այն բաղկացած է տարբեր ոլորտներում առաջին տեղ զբաղեցնող ու հեղինակություն վայելող անձանցից»,- հայտարարել է ՀՀԿ ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մեր ցուցակում չկա անձ, ով ճանապարհ չի անցել: Կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր մինչ այս ցուցակում հայտնվելը ևս անցել են կարևոր ճանապարհ: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է թերագնահատել մեր ցուցակը: Մեր ցուցակի բոլոր համարները տեղում են և չեն զլանում հանրության հետ հանդիպել, և ոչ ոք «Skype»-ով հեռվից չի շփվում ընտրողի հետ»:

Թերևս հենց նման դեպքերի համար է ասված «լռությունը ոսկի է» միտքը: Ժողովուրդը ավելի ուղիղ է ասում. «էդքան չէիք խոսել, հիմա էլ չխոսեիք, էլի», պրն նախարար: Բայց Վիգեն Սարգսյանը գերադասել է խոսել և, մեղմ ասած, շատ նուրբ թեմայով: Իհարկե, եթե անկեղծ լինենք, արդյունքում նա էական բան չի էլ ասել, բացի նրանից, որ ՀՀԿ ցուցակի առաջին հինգ անդամները, որոնց թվում և ինքը, հանրապետության մակարդակով առաջին էշելոնի պաշտոնյաներ են: Քավ լիցի, դա ոչ ոք չի ժխտում: Իրոք, երեքը գործող նախարար են, մեկը նախկին նախարար է, Տարոն Մարգարյանն էլ՝ քաղաքապետ: Բայց նույն հինգից երեքը, այդ թվում և ինքը, նորաթուխ հանրապետականներ են, այնքան, որ իսկի պրիսյագ էլ չեն ընդունել: Դեռևս իրենց հանրապետականացման քառասունքն անգամ չի լրացել, չեն էլ հասցրել մի կարգին կարդալ կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը (եթե, իհարկե, կուսակցությունում կան մարդիկ, որ կարդացել են):

Ինչ մնում է ցուցակի մնացած «առաջիններին». երկրորդ հնգյակի լրագրողները, երգչուհի Շուշան Պետրոսյանը և էլի մի քանիսը ՀՀԿ-ում հայտնվեցին 2012թ.-ի ընտրություններից առաջ, ինչպես որ այս անգամվա «զորակոչիկները», երբ հերթական անգամ ծայրահեղ անհրաժեշտություն էր առաջացել ՀՀԿ-ի «ջնջխված» դեմքը կարկատելու, հիգիենիկ տեսքի բերելու: Այն ժամանակ արդեն Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Շարմազանով Էդուարդը և մյուսները ոչ միայն այլևս չէին զարդարում ՀՀԿ-ի դեմքը, այլև ընդհանրապես փչացրել էին նրա՝ առանց այդ էլ չեղած գրավչությունը: Եվ ընդհանրապես, կուսակցության այսօրվա ներկայացրած «առաջինների» ցուցակում իրոք առաջին, քյոհնա ՀՀԿ-ականներ երևի թե երկուսն են՝ Գալուստ Գրիգորիչը և 40-րդ հորիզոնականում հանգրվանած Ռազմիկ Զոհրաբյանը, որին որպես իրական ՀՀԿ-ի վերջին նշխարի ընդգրկել են՝ տեղյակ պահելով, որ նույնիսկ անցնելու դեպքում էլ ԱԺ-ում չի լինելու: Երկու մարդ, որոնց պարագայում կարելի է կասկածել, որ հեռավոր 90-ականների սկզբներին կարող է կարդացած լինեն կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և դեռ ինչ-որ բաներ մտպահել են: Մնացյալ «առաջին հեղինակություն» հանդիսացող անձանցից մի մասը առաջիններից էին ՀՀՇ-ից թռնողների շարքերում, մի մասը առաջիններից էին, որ սրանց միացան երկրապահում (անհրաժեշտության դեպքում նրանց անունները կասի տկն Հերմինե Նաղդալյանը, քանի որ այդ կամավորականների միության առաջին շարքերում ինքն է եղել, ինչպես հիմա պրն Վիգեն Սարգսյանն է ՀՀԿ-ի առաջինների մեջ): Երկրապահի առաջիններից էլ գեներալ Մանվել Գրիգորյանն է, որին, չգիտես ինչու, Ղարաբաղի առաջին գծում չի հիշում ղարաբաղցի Վահան Բադասյանը: Ցուցակի որոշ մասն էլ «իրենց ոլորտներում» առաջին տեղ զբաղեցնողներ են, ահավասիկ՝ Գեղամյան Արտաշեսը «Իրավունք և միաբանություն» կուսակցության առաջինն է, Հարությունյան Խոսրովը «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» առաջինն էր, Բաբուխանյան Հայկը՝ «Սահմանադրական իրավունք միության» առաջինը, Մկրտչյան Վահրամը՝ ՀԺԱՄ-ի: Զարմանալիորեն վաղուց արդեն գոյություն չունեցող կուսակցությունների առաջինները հիմա ՀՀԿ ցուցակում դարձյալ առաջինների շարքերում են՝ գրեթե հաջորդելով նախարարական նշյալ հնգյակին: Առաջ են, քան ՀՀԿ-ական այնպիսի կարկառուն գործիչ- գաղափարակիրներ, ինչպիսիք են Թորոսյան Շիրակը, Մելիքյան Գագիկը, Զոհրաբյան Ռազմիկը, Սահակյան Հովհաննեսը և բազում այլք: Ստացվում է, որ բոլոր նրանց, որոնց ստիպողաբար անդամագրում, զորակոչում են ՀՀԿ, սրանք հայտնվում են կուսակցության նախընտրական ցուցակի առաջին շարքերում: Ուղարկում են «ճակատ, առաջին գիծ», որտեղ ապահովում են ամեն ինչով, բայց պարտադիր «կրակում» են նրանց հեղինակության և բարոյականության վրա:

Եվ քանի որ կուսակցության ցուցակում եղածները, ինչպես նշում է առաջին համարը, բոլորն էլ «ճանապարհ անցածներ են», ապա նրա մոտ պետք է որ հարց առաջանար՝ այդ ինչպե՞ս է լինում, որ ինքն ու իրեն հաջորդող մի քանիսը ՀՀԿ չմտած՝ անմիջապես դարձան առաջին: Ընդամենը մեկ ամիս առաջ ինքն ու իրենք այդ հարսանիքին անգամ հրավիրված չէին, մեկ ամիս անց մտնելով հարսանքատուն՝ դարձել են փեսա ու քավոր: Պրն Սարգսյանն ունի այդ հարցերի պատասխանը. ինչու, ինչպես:

Վիգեն Սարգսյանը խոսում է ՀՀԿ-ականների՝ մինչ այդ անցած կարևոր ճանապարհի մասին: Եվ չի սխալվում. ահավասիկ այս կուսակցության կարկառուն դեմքերից Միհրան Պողոսյանը աշխարհ է անցել, թերևս օֆշորային գոտի չի մնացել, որ չի եղել: Ընդ որում, տեղ-տեղ էլ՝ անձամբ Իլհամ Ալիևի հետ: Կարկառուն դեմքերից մյուսը՝ Սամվել Ալեքսանյանը, ընդհակառակը, ոչ մի ճանապարհ էլ չի անցել, քանի որ Միացյալ Նահանգների պես երկիրը, չգիտես ինչու, վերջինիս անցանկալի անձ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին ու չի թողնում, որ ՀՀԿ-ի իրական դեմքը նախարարի ասած կարևոր ճանապարհն անցնի: ՀՀԿ-ում նման ճանապարհ անցածները բազում են, բոլորս գիտենք նրանց, որոնց անուններով հատուկ ցուցակը պահվում է ԱՄՆ դեսպանատան պերսոնա նոն գրադա թղթապանակում:

Եվ վերջում. «մեր ցուցակի բոլոր համարները տեղում են և չեն զլանում հանրության հետ հանդիպել, և ոչ ոք «Skype»-ով հեռվից չի շփվում ընտրողի հետ»,- ասում է Վիգեն Սարգսյանը: Թերևս այդ մասին ասելու կարիք ընդհանրապես չկա, որովհետև բոլորին է դա տեսանելի. Ջրառատում ուղղակի կոնտակտ էր ընտրողի հետ դանակով ու հրազենով, Արարատի մարզի երկու-երեք գյուղերում դարձյալ ուղղակի շփում էր միայն դանակներով, Ծառուկյանի շտաբի պետի հետ անձնական շփումը նույնպես միայն դանակով էր, Արման Սահակյանի կողմնակիցների շփումը՝ միայն բռունցնքներով: Նմանատիպ անձնական շփումների դեպքերը ՀՀԿ-ի պարագայում, համեստորեն ասած, բազում են: Միանշանակ հասկանալի է, որ նման շփումները ընտրողների և ընտրվողներից շատերի համար ավելի «արդյունավետ» կլինեն, քան սկայպային շփումները, որի մասին ակնարկում է պրն «առաջինը»:

Իրոք, այս ու վերոնշյալ բազմաթիվ առումներով, ինչպես նշում է Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ-ում առաջին տեղ ասվածը խիստ հարաբերական է: Այդուհանդերձ, նրանք բոլորն էլ պայքարում են առաջընթացի ու ապահով Հայաստանի համար: Բնականաբար, նման պայմաններում առնվազն անբարո կլինի թերագնահատել այդ ցուցակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում