«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի քույրը՝ Շողերը, հայտարարել է, որ նա երբեք Ղրիմ չի այցելել: Այս մասին Շողեր Հարությունյանն ասել է Life-ին տված հարցազրույցում:
«Նա Ղրիմում չի եղել: Նրա հարազատ քույրն եմ, կարող եմ ասել, որ նա 100%-ով Ղրիմում չի եղել»,-ասել է Շողերը:
Նա նաև նշել է, որ իրենց ընտանիքը Ղրիմում հարազատներ կամ ընկերներ չունի: Շողերի խոսքով՝ քույրն այժմ զբաղված է մրցույթին նախապատրաստվելու աշխատանքով, այդ պատճառով անձամբ չի մեկնաբանում հաղորդագրությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, որը կասկածվում է ուկրաինական օրենսդրությունը խախտելու համար: Գերաշչենկոն, մասնավորապես նշել է, որ եթե երգչուհին այցելել է Ղրիմ, ապա նրա հարցով «առանձին որոշում» կկայացվի: