Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.39%-ով՝ մինչև 48.05 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.37%-ով՝ մինչև 50.77 դոլար՝ մեկ բարելի դիմաց: