Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախագահական լիազորությունների ընդլայնման վերաբերյալ հանրաքվեից հետո իր երկիրը կարող է վերանայել հարաբերությունները «ֆաշիստական և դաժան» Եվրոպայի հետ։ Նա նման հայտարարություն է արել Անկարայում հանրահավաքի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Այս Եվրոպան ասես լինի մինչ Երկրորդ համաշխահային պատերազմը՝ ռասիստական, ֆաշիստական, դաժան, հակաիսլամական և հակաթուրքական»,-ասել է նա։ Էրդողանը նշել է, որ հանրաքվեն կդառնա լավագույն պատասխանը Եվրոպային։
Նախագահը նաև ընդգծել է, որ ԵՄ իշխանություններն այլևս չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա միությանն անդամակցելու պատրվակով։ Բացի այդ, նա հավելել է, որ երկիր չի թողնի ոչ մի եվրոպացի քաղաքական գործչի, որպեսզի նրանք չկարողանան լրտեսում իրականացնել։
Մարտի 21-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Ֆոլկեր Բուֆիեն հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը հանդիսանում է անցանկալի հյուր Գերմանիայում։
«Եթե նա այստեղ գա, իմ կածիքով՝ մենք չպետք է նրան թողնենք, քանի որ դա սպառնում է մեր երկրի անվտանգությանը»,-նշել էր քաղաքական գործիչը։