Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են իրենց հարաբերություններն ու այժմ աշխատում են տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում։
«Ռուսաստանի հետ մենք հաղթահարել ենք մեր տարաձայնությունները։ Այսօր մեր հարաբերությունները վերականգնված են, և մենք համգործակցում ենք տարածաշրջանի մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասել է նա՝ օրինակ բերելով իրավիճակները Սիրիայում և Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Թուրքիան ու Ռուսաստանը կարողացան նոր կյանք հաղորդել իրենց հարաբերություններին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։