Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ապագա՞, թե՞ ստորագրախաբություն. Հայաստանի քաղաքացին սպասում է

Երևանում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը, որն ընդհանուր առմամբ անցել է համեստ մթնոլորտում: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

Այդ ամենը տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, այսպես ասած՝ «բարձր հովանու» ներքո, այսինքն՝ Նալբանդյանն է եղել արարողության ամենաբարձր ներկայացուցիչը: Գուցե, իհարկե, նախաստորագրությունն առանձնապես հանդիսավորություն չէր էլ պահանջում, բայց եթե համեմատելու լինենք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ապա այստեղ, իհարկե, եզրեր պարզապես չկան, քանի որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը իրականացվելու էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մակարդակով, որ տեղի էր ունենալու 2013 թվականի նոյեմբերին՝ Վիլնյուսում: Բայց Հայաստանն ինչպես հայտնի է՝ շրջվեց այդ կետից դեռևս սեպտեմբերին, իսկ նախաստորագրեցին փաստաթուղթը Վրաստանն ու Մոլդովան՝ Վիլնյուսի գագաթնաժողովում: Ներկայումս կարիք և իմաստ չկա վերհիշել այդ իրադարձությունները, քանի որ դրանք առանց այդ էլ թարմ և հրատապ են հայաստանյան քաղաքականության օրակարգում:

Պարզապես այդ համեմատության ֆոնին ակնառու է Ասոցացման համաձայնագրի և ներկայիս Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագրի մասշտաբների և քաղաքական կշիռների տարբերությունը: Եթե մեկի նախաստորագրումն ուղղակի միջազգային նշանակության իրադարձություն էր, ապա մյուսի նախաստորագրումը տեղի է ունենում բավական ցածր մակարդակում, գրեթե անաղմուկ: Ինչ խոսք, այն, որ Ասոցացման համաձայնագիրն իր ծավալներով և կշռով անհամեմատելի է ներկայումս նախաստորագրված փաստաթղթի հետ և վերջինիս նշանակությունն ավելի շուտ բարոյական է, քան պրակտիկ քաղաքական, ամենևին նորություն չէ: Այս ամենով հանդերձ, սակայն, այս համաձայնագրի առկայությունն անկասկած ավելի լավ է, անհամեմատ ավելի լավ, քան դրա բացակայությունը:

Եվ այս իմաստով իհարկե տեղի ունեցած իրադարձությունը չլինելով հիմնարար նշանակությամբ քաղաքական ակտ, այնուհանդերձ որոշակի քայլ է, որը շատ կարևոր է Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերության ուղենիշների հստակեցման և հարստացման տեսանկյունից: Խնդիրն այն է, որ նոր փաստաթուղթը ինքնին ոչ թե պետք է դիտվի ձեռքբերում, այլ դիտարկվի իբրև մեկնարկ, ուղեցույց ձեռքբերումների համար, որոշակի պատասխանատվության նախանշում թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար: Իհարկե փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվի և դեռևս պարզ չէ, թե ի վերջո, երբ դա տեղի կունենա, և արդյո՞ք նախաստորագրումն ընդամենը նախընտրական ժեստ չէր, որ Հայաստանի իշխանությունն անում է Եվրամիությանը՝ դրա դիմաց ընտրությունների վերաբերյալ դրական տրամադրվածության ակնկալիքով:

Այս համատեքստում առանցքային հանգամանքը հենց այն է, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը չդառնա այն փաստաթղթերի նման, որոնք Հայաստանի իշխանության համար ընդամենն իրականությունը Հայաստանի հանրության համար որոշակի ֆորմալության շրջանակ բերելու նպատակ ունեն, դրա տակ ծածկելով այն իրականությունը, որում ապրում, աշխատում և մտածում է իշխանությունը, Հայաստանի համար դրանից բխող առայժմ ոչ այնքան արդյունքով, որքան հետևանքներով: Ասել կուզի չափազանց կարևոր է, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը չդառնա ինքնախաբեության հերթական դրսևորումը, երբ կհայտարարվի, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում «թղթերով ամեն ինչ կարգին» է, ինչպես Հայաստանում թղթերով ամեն ինչ կարգին է, օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում