Բրիտանական Omlet ընկերությունը հավերի և աքլորների համար թողարկել է լույսն անդրադարձնող ժիլետներ: Այդպիսի հագուստը պետք է նրանց տաք պահի և մեքենայի տակ ընկնելու վտանգից փրկի:
Ընկերության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ լույսը անդրադարձնող «հագուստը» թռչունների համար նաև մեծացնում է վարորդների անվտանգությունը: Օրինակ՝ մեծ արագությամբ կենդանիներին վրաերթի ենթարկելը մոտոցիկլիստի համար ավարտվում է լուրջ վնասվածքներով:
Ֆերմերներն այդպիսի ժիլետի համար պետք է վճարեն 12 ֆունտ սթեռլինգ, կամ 20 ֆունտ երկու ժիլետի համար: