Ամերիկյան Գրինբուրգ քաղաքում երեք տարեկան աղջկա հայրը տեսանյութ է նկարել, որտեղ փոքրիկը անհոգ խաղում է արքայական երեք պիթոնների հետ: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Փոքրիկ Ջենին ժպիտը դեմքին խաղում է օձերի հետ: Աղջկա հայրը տանը արքայական օձեր է բուծում: Նրա խոսքով՝ սողունները վտանգ չեն ներկայացնում: