Մեծ Բրիտանիան մարդատար չվերթներում հայտարարել է ձեռքի ուղեբեռում էլեկտրոնային սարքերի փոխադրման արգելք սահմանելու մասին` Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրներից թռիչքների դեպքում, հայտնում է BBC-ն:
Արգելքը սահմանվել է նոթբուքների, պլանշետների, DVD-փլեյերների և որոշակի չափը գերազանցող հեռախոսների նկատմամբ: Նշվում է, որ արգելքը նման է նրան, ինչ ավելի վաղ սահմանել է ԱՄՆ-ը:
Ինչպես հայտնել են բրիտանական նախարարների կաբինետի կայքում՝ արգելքը սահմանվել է Թուրքիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Թունիսի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնել են, որ որոշումը կայացվել է օդային անվտանգության մասին բանակցությունների արդյունքներում և արգելքն «անհրաժեշտ է և արդյունավետ»: