Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել թիրախներին Սիրիայի տարածքում: Այդ մասին նա տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է «Maariv» հրատարակչությունը:
«Եթե կա օպերատիվ իրականացման հնարավորություն և հետախուզական տվյալներ՝ մենք հարձակում ենք իրականացնում. և դա շարունակվելու է»,- ասել է Նեթանյահուն: Նրա խոսքերով Ռուսաստանը Իսրայելի համար սահմանափակումներ չի դրել Սիրիայում գործողություններ իրականացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ լիբանանյան հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իսրայելի անօդաչու թռչող սարքերից մեկը, որը, հեռուստաընկերության տվյալներով, խախտել էր պետության օդային սահմանը: