Քիմ Քարդաշյանը հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ռեալիթի աստղերից, ինչպես նաև Instagram-ի հաջողակ օգտատերերից մեկը: Ինչպես պարզվել է՝ միայն մեկ գովազդային հրապարակման համար Քիմը կես միլիոն դոլար է ստանում: Հայտնում է segodnya.ua-ը:
Talent Resources ցանցային մարքեթինգային ընկերության ղեկավար Մայք Հելերը պատմել է, թե ինչ եկամուտներ են թաքնված Քարդաշյան-Ջեներ ընտանիքի Instagram-յան հրապարակումների ետևում: Առաջին հորիզոնականում, իհարկե, Քիմն է, ում անձնական էջում յուրաքանչյուր գովազդ 500 հազար դոլար արժե: Փոքր ինչ ետ են մնում Քայլի և Քենդալ Ջեներները. նրանց վճարում են 400 հազար դոլար: Քորթնին և Խլոյան ստանում են մոտ 250 հազար դոլար, ինչը նույնպես շատ ավելին է քան այլ աստղերի եկամուտը: