Ամերիկյան Մեմֆիս քաղաքից ոչ հեռու կենդանաբանական այգում այծուղտի հանդուգն պահվածքը հիստերիայի է հասցրել փոքրիկ տղային:
Կենդանու «հարձակումը» տեսանկարահանել են: Քաղցած այծուղտը միանգամից գլուխը ներս է մտցնում ավտոմեքենայի պատուհանից և սկսում է ուտել: Տղան, որ հավանաբար չէր սպասում նման «հարձակման», սկսում է սարսափահար ճչալ: