Ռոմանտիկ հանդիպումների համար ամենաէժան եվրոպական երկիրը Շվեդիան է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տնտեսական և գործնական հետազոտությունների Եվրոպական կենտրոնի (CEBR) փորձագետները պարզել են, որ Շվեդիայի բնակիչները հանդիպման վրա ծախսում են միջինը 47 եվրո երկուսի համար: Մասնագետները հանգել են այդպիսի եզրակացության` հարցման ենթարկելով մոտ 10 հազար մարդու Եվրոպայի տարբեր երկրներում: Հանդիպման արժեքի մեջ ներառվել են տրանսպորտի, հագուստի, զվարճությունների, կոսմետիկայի, ուտելիքի և ըմպելիքի վրա կատարված ծախսերը:
Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքացիները հանդիպումների վրա ծախսում են մոտ 53 եվրո, իտալացիները 54 եվրո, հոլանդացիները 60 եվրո, իսպանացիները 63 եվրո և Մեծ Բրիտանիայի բնակիչները 149 եվրո: