Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Քուչի աֆտարիտետները իրենց կաշին փրկելու համար կգնան կեղծիքների, բայց իշխանությունը՝ ոչ. Հակոբ Հակոբյան (Լեդի)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ-ի տարածքային ցուցակով Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Հակոբ Հակոբյանը (Լեդի)։

Պարոն Հակոբյան, արդեն երրորդ շաբաթն է՝ ընթանում է  քարոզարշավը։ Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը։ Ի՞նչ տպավորություններ ենք ստանում ժողովրդի հետ հանդիպումներից։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Շատ նորմալ, սովորական քարոզարշավ է։ Ժողովուրդը հիմնականում բոլորն էլ ինձ ճանաչում են, շփվում ենք, բացասական բան չկա։

Ձեր մրցակիցը և սանիկը՝ Սամվել Ալեքսանայնը, ու մյուս իշխանական թեկնածուները արդեն իսկ գումարներ են բաժանում, խոստումներ տալիս։ Այդ մասով ի՞նչ վիճակ է ձեր տեղամասում։

– Ես երեք անգամ մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել, և որևէ անգամ 5-10 հազարի խոսակցություն չի եղել։ Ընդհանուր մեծ հարգանք  է եղել միմյանց նկատմամբ։ Դրա համար ես տենց բաները չեմ նկատում, թե ով է բաժանում, ով է խոստում տալիս։ Ինձ մոտ էլ այդպիսի բաներ չեն խոսում։ Հնարավոր է՝ տենց դեպքեր եղած լինեն, բայց ես կուրսի չեմ։

Պարոն Հակոբյան, այս օրերի դանակահարությունները, կրակոցները ինչի՞ արդյունք են։

– Ինձ թվում է՝ այդ վիճաբանությունները, դանակահարությունները միշտ էլ եղել են։ Ուղղակի հնարավոր է՝ մեկը ուրիշ ճամբար է գնացել, մյուսը՝ ուրիշ, ու այդպես լարվածություն է  առաջացել։ Նման դեպքերը, մեկ ա, պետք է լինեին։ Անհատների հետ ա կապված։ Ուղղակի պետք չի դրանք հիմնականում բերել ու կապել ընտրությունների հետ։ Մի քիչ որ խորանանք, գուցե կապ էլ չունենան ընտրությունների հետ։

Բայց դանակահարվողները, ծեծվողները թեկնածուներ են, շտաբի պետեր։

– Հիմա էս նոր կարգի դեպքում թեկնածուները էնքան շատ են, որ էլ չասած։ Դրա համար դժվար ա ասել՝ ինչ ա եղել։ Ուղղակի մարդիկ մի քիչ ոգևորվել են։ Իրենց ներսի ատելությունը դուրս են տալիս, դրա համար էլ տենց բաներ են լինում, ու էդ դեպքերում հիմնականում մեղավոր են ու ներգրավված են էն ուժերը, որոնց համար միշտ կանաչ լույս է եղել։

Պարոն Հակոբյան, ՕՐՕ դաշինքը Ջրառատի դեպքերից հետո հայտարարեց, որ եթե ընտրությունների ժամանակ խախտումներ լինեն, հետընտրական լուրջ զարգացումներ են լինելու, անհնազանդություն։ Իսկ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ արյունահեղությունը չի բացառվում։  Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները և առհասարակ՝ ինչպիսի՞ հետընտրական վիճակ եք կանխատեսում։

Ինձ համար հասկանալի է, թե իրենք ինչի համար են տենց բաներ հայտարարել, որ վիճակը մի քիչ թուլանա։ Ասել են ասելու համար։ Ում համար պարզ չի, որ իրենք տենց բանի չեն գնա։

Ինչո՞ւ: Ինչո՞ւ եք այսքան համոզված։

– Իրենք տեսնում են, որ այս ընտրութունները դրսի ուշադրության կենտրոնում են, բոլորը հետևում են։ Եվ հետո, ասելն ուրիշ բան է, անելը՝ ուրիշ։

Բայց մամուլը գրեց, որ նույն Ջրառատի դեպքերը ավելի շատ հրահրված էին հենց նույն դաշինքի կողմից, քանի որ հասկանում են, որ առանց նման աղմուկի իրենք չեն կարողանա հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։

– Ես չեմ կարծում, որ հրահրված էր։ Ուղղակի ուրիշ մարդիկ էին մտել էդ տարածք, իրենց էլ ասվել է՝ թողեք դուրս եկեք էդ տարածքից։ Էդ ա, ուրիշ ոչ մի բան չկա։ Ինչ վերաբերում է արյունահեղությանը, անհնազանդությանը, ապա անողը նախապես չի հայտարարում դրա մասին։ Ես մտածում եմ, որ անողը պետք է անի, նոր հայտարարի դրա մասին։ Ոչ թե հակառակը։ Ժամանակին մարտի 1-ին  նույն հայտարարությունները անում էին տղերքը, բայց ինչ եղավ։ Ասում են, էլի։ Քաղաքականություն է, պետք է նման բաներ ասեն, էլի, բա ինչ պետք ա անեն։

Իսկ Դուք ապրիլի 2-ից հետո հետընտրական լուրջ զարգացումներ կանխատեսո՞ւմ եք։

– Հնարավոր է։ Ես այդպիսի ընտրություն չեմ հիշում, որ դրանից հետո հետընտրական զարգացում չլինի։ Միշտ էլ եղել է, հիմա էլ կլինի։

– Իսկ թե ինչ աստիճանի լարված կլինեն այդ զարգացումները, կախված կլինի նրանից, թե իշխանությունները ինչ չափո՞վ կկեղծեն ընտրությունները։

Ընթացքը ցույց կտա։ Բայց ես կարծում եմ՝ առանձին անհատներ կգնան կեղծիքների։ Եթե իշխանությունն այդ անհատներն են, քուչի աֆտարիտետները, ապա իրենց կաշին փրկելու համար կգնան կեղծիքների, որ հետո չգնան մինի վրա պայթեն։ Բայց էս անգամ ընտրակեղծարարությունը նախկին չափերի չի լինի, հո վերևները չեն իջնի էն մակարդակին, որ համատարած կեղծիքներ անեն։

Իսկ Դուք կմասնակցե՞ք հետընտրական պրոցեսներին։

– Ես քաղաքական թիմի անդամ եմ։ Եթե թիմը որոշի, որ մասնակցում է, ես էլ կմասնակցեմ։ Բայց ես հո մենակով չեմ գնա հրապարակ։

Ձեր քաղաքական թիմը օրակարգային հարց է համարում Արցախյան հարցի կարգավորումը փոխզիջումային եղանակով։ Դուք ազատամարտիկ եք, մասնակցել եք այդ հողերի ազատագրմանը։ Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի այս դիրքորոշումը։

– Որպես կամավորական զինվոր՝ իմ ցանկությունը միշտ եղել է խաղաղությունը։ 1994-ին վիրավորվել եմ, երկար ժամանակ չալիկներով եմ ման եկել։ Ասկոլկաները դեռ մեջս են, հազարավոր ընկերներ եմ կորցրել։ Ես  կյանքում չեմ ուզենա, որ էսօրվա երիտասարդությունը տեսնի այն, ինչ ես եմ տեսել։ Խաղաղություն պետք է լինի։ Այն խաղաղությունը, որը ժամանակին մենք պարտադրեցինք հակառակորդին, և զինադադար հաստատվեց։ Հիմա պետք է էլի ամբողջ ազգով համախմբված լինենք, որ էլի խաղաղություն լինի։

– Բայց ՀԱԿ-ը այդ խաղաղությունը պատկերացնում է  հողերի  զիջման պարագայում։

– Ոչ մեկը չի ասում, որ հող ենք հանձնելու։ Ոնց կարա հող հանձնվի։ 1994 թվականից խոսվում է փոխզիջման մասին, բայց ով է հող հանձնում։ Քաղաքականություն է, էլի։ Հոմ Լևոն Տեր-Պետրոսյանը չվերցրեց ու հողերը հանձնեց։ Երկրի ղեկավարությունը ուրիշ մարդիկ են, ովքեր, իմ կարծիքով, իրենք առաջնահերթ թույլ չեն տա, քանի որ Սերժ Սարգսյանից սկսած՝ բոլորն էլ Ղարաբաղը սիրում են։ Ինքը թույլ չի տա, որ հող հանձնվի։ Իսկ փոխզիջման մասին խոսակցությունները պետք է լինեն, դա բնական է։ Նման խոսակցությունները պետք է լինեն, որ մի քիչ ժամանակ շահենք,  շունչ քաշենք։

Իսկ այդ դեպքում ի՞նչ փոխզիջման մասին է խոսում ՀԱԿ-ը։

– Զիջելն այլ բան է, փոխզիջումը՝ այլ։ Զիջումը հանձնելն է։ Փոխզիջումը հանձնելն է ինչ-որ բանի դիմաց։ Տեր-Պետրոսյանն ասում է՝ փոխզիջում։

– Լավ, այդ դեպքում ի՞նչ ենք մենք տալիս և ի՞նչ ենք ստանալու։

– Մենք տարածքներ ունենք տալու անկախության դիմաց։ Ես այդպես եմ հասկանում։ Նույնն էլ ժամանակին ասել են երկրի ղեկավարները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, հիմա էլ Սերժ Սարգսյանը։ Ես այդպես եմ հասկանում։ Ինձ այդպես են բացատրել։ Հայտարարությունները այլ բան են։ Ժողովուրդը պետք է հասկանա, թե դրա տակ ինչ կա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում