Համացանցում կադրեր են հրապարակվել Իրաքի Մոսուլ քաղաքի՝ ԴԱԻՇ-ից ազատագրված թաղամասերից: Կադրերը հրապարակել է Ruptly-ն:
Հազարավոր մարդիկ են լքել մարտերի հետևանքով ավերված թաղամասերը և ուղևորվել փախստականների քաղաքամերձ ճամբարներ:
Արևմտյան Մոսուլի վրա հարձակում սկսելու մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր փետրվարի 19-ին: Դրանից մեկ ամիս առաջ զինվորականները ամբողջովին ազատագրել էին քաղաքի արևելյան մասը:
Մոսուլը Իրաքում ԴԱԻՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: