Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակներում ութ կասկածյալի ձերբակալելու մասին: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, ձերբակալման պատճառը 2007 թվականին, այնուհետև արդեն 2016 թվականի սեպտեմբերին լրատվամիջոցներով Դինքին սպանած Օգյուն Սամասթին ոստիկանական բաժանմուն ք բերման ենթարկելու տեսագրության հրապարակումն է եղել:
Տեսանյութում երևում էր, թե ինչպես են Սամասթին հերոսի նման ողջունում Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակում: Սամասթի կողքին կանգնած ոստիկանները նրան հուշում են, թե լուսանկարվելու համար ինչ դիրք ընդունի, հորդորում են ժպտալ և ասում են, որ «առյուծ տղա է»: «Ապրես, Օգյուն»,- ասում է ոստիկաններից մեկը` հորդորելով լուսանկարվելու համար գրպանից հանել Թուրքիայի դրոշը:
Դատախազության որոշման արդյունքում ձերբակալվել է վեց մարդ, երկուսը որոնման մեջ են: