«Այն ամբողջ համակարգը, որ սպանեց Արթուրին, և ոչ միայն նրան, այսինքն՝ արդարադատության, իրավապահ մարմինների ոլորտը պետք է անխուսափելիորեն պատասխան տան: Վստահ եմ, որ շատ շուտով այդ ժամանակները կգան Հայաստանում, և մարդու նկատմամբ դաժանություն ցուցաբերող ոճրագործները, պետական կառույցները իրենց դատաստանը կտեսնեն»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
«Անմարդկայնության, դաժանության, բարբարոսության ֆանտաստիկ օրինակ էր սա. օսմանյան, ստալինյան ձեռագիր… Այսպիսի լուսավոր, պայծառ, մարդկային կերպարը պարզապես չի մարսվում դահիճների կողմից: Բայց սպանելով՝ չվերջացավ Արթուր «Հաց բերողը»»,- նշեց Թուխիկյանը՝ հավելելով, որ մեր ժողովուրդը պետք է անհանդուրժող լինի բարձր մակարդակներով կատարվող այսպիսի անմարդկայնության, հանցագործության նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: