35-ամյա մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, որը նաև Victoria’s Secret-ի «հրեշտակներից» է, մասնակցել է Love Magazine պարբերականի նոր նկարահանումներին:
Նախօրեին պարբերականը հրապարակել է մոդելի մասնակցությամբ կրքոտ հոլովակը, որի ռեժիսորը Դագ Ինգլիշն է, իսկ ոճաբանը՝ Շոն Նայթը:
«Գարնանային արձակուրդներ» անունը կրող հոլովակի սկզբում Ալեսանդրան զբոսնում է լողավազանի մոտ՝ ցուցադրելով գեղեցիկ կառուցվածքը, որից հետո հանում է լողազգեստի վերին հատվածը: