Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից Համբարձումյանին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, 2 անձի առաջադրվել է մեղադրանք։

Ժամկետային զինծառայող Համբարձումյանը գլխի ճակատային շրջանում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 2016 թվականի մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, ով Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանու թյուն է գործել հրձագարանի՝ զենքի նորմալ նշանազարկի բերման կետում ԱԿ-74 տեսակի զենքով կրակոց արձակելու միջոցով։

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016 թվականի հունվարի սկզբներից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն. Չիչակյանը պարբերաբար անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել Ս.Համբարձումյանին, հանձ նարարել կատարել ծառայողական պարտականություններից չբխող, նրա համար տհաճ աշխատանքներ, տարբեր առիթներով վիրավորել՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Պարզվել է նաև, որ նույն զորամասի հրաձգային գումարտակի կապի դասակի ավագ հեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ Կ.Իգիթյանն իր փոխարեն զորանոցի տարածքը մաքրելու համար դիմել է շարքային Ս.Համբարձումյանին: Երբ վերջինս հրաժարվել է, Իգիթյանը վի րավորել է նրան, ինչից հետո Ս.Համբարձումյանը կատարել է նշված աշխատանքը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Չիչակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), 358.1-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ.Իգիթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում