Ֆրանսիացի մաթեմատիկոս Իվ Մեյերը դարձել Է Աբելյան մրցանակի դափնեկիր, որը շնորհում Է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիան, հաղորդում է TASS գործակալությունը
Պատվավոր պարգևը, որը հաճախ անվանում են մաթեմատիկայի գծով Նոբելյան մրցանակ, գիտնականին Է հանձնվել «վեյվլետների տեսության մշակման բնագավառում հիմնարար ներդրման» համար: Օսլոյում դափնեկրի անունը հայտարարել Է Նորվեգիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ուլե Սեերստադը: