Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն. Իտալիայի արտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները կայուն կերպով զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգուն համահունչ, ինչը մեզ հնարավորություն է տվել տարբեր բնագավառներում գրանցել տեսանելի նվաճումներ։ Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ ունենք մեր երկրների միջև ստորագրված նշանակալի քանակով իրավական փաստաթղթեր, որոնք ամուր հիմք են ծառայում մեր հարաբերությունների համար։ Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ մեր երկկողմ օրակարգն ընդգրկում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում։ Այն նաև ներառում է խորհրդարանական հարթությունը և միջանձնային կապերը։ Էդվարդ Նալբանդյանը անդրադառնում է նաև Լիբանանում ՄԱԿ-ի ուժերի ընդհանուր հրամանատարության ներքո Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերին՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ որպես մշակութային և պատմական ժառանգությամբ հարուստ երկրներ մենք ունենք հուշարձանների վերականգնման ոլորտում համագործակցության դրական փորձ, և վստահություն հայտնում, որ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման նոր կենտրոնի բացումը հաջողության ևս մեկ պատմություն կլինի հայ-իտալական համագործակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է Իտալիայի հայ համայնքի դերը, որը դարեր ի վեր նպաստել է Իտալիայի զարգացմանը և այսօր ևս իր նշանակալի ներդրումն ունի մեր երկկողմ կապերի զարգացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը կարևորում է իր ամուր բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ և վստահություն հայտնում, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք մեր գործընկերությունը բարձրացնել առավել բարձր մակարդակի։ Հայաստանի արտգործնախարարը հավելում է, որ հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին վերջին պայմանավորվածությունը, որի առաջին նիստը կանցկացվի շուտով, լավագույնս կծառայի այս նպատակին։

Նախարար Նալբանդյանը բարգավաճում և առաջընթաց է մաղթում նախարար Ալֆանոյին և Իտալիայի ժողովրդին:

Անջելինո Ալֆանոն իր ուղերձում, շնորհավորելով պատմական կապերի նշանակությունը հաստատող այս կարևոր առիթով, նշում է, որ դրանք կապեր են, որոնք կենսունակ էին արդեն 18-րդ դարում, երբ կարևոր նշանակություն ունեցող հայ համայնքը հյուրընկալվել էր վենետիկյան Սուրբ Ղազար կղզում:

Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ վերջին քառորդ դարում Իտալիան և Հայաստանը կարողացել են կառուցել առավել եռանդուն և բեղմնավոր հարաբերություններ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական բնագավառներում: Նախարար Ալֆանոն նշում է, որ շուտով Հռոմում հյո ւրընկալվելու է Իտալիա-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Այն հարուստ և հստակ գործընկերության համադրության առիթ է լինելու և հատկապես նորարար ուղիներ փնտրելու խթան՝ մեր հարաբերություններին առավելագույն դինամիզմ հաղորդելու համար, որպեսզի դրանք զարգանան ամբողջական ներուժով:

Իտալիայի արտգործնախարարն ընդգծում է, որ այս տարիների ընթացքում կարողացել ենք ապավինել փոխադարձ աջակցությանը մեր քաղաքացիական հասարակությունների միջև շահավետ համագործակցության հարցում: Ամուր և ինտեգրված հայ կական ներկայությունը Իտալիայում ձեռք է բերել բացառիկ նշանակություն, որն էլ ավելի է խորացրել մեր ազգերի միջև բարեկամությունը:

Անջելինո Ալֆանոն անդրադառնում է նաև այս տարի Հռոմի պայմանագրերի ստորագրման 60-ամյա տարեդարձին՝ եվրոպական ինտեգրման ուղու առաջին, հիմնարար հանգրվանին: Իտալիայի արտգործնախարարը շեշտում է, որ գիտակցելով մայրցամաքում խաղաղությունն ու բարգավաճումը երաշխավորելու հարցում Եվրոպական միության ունեցած դերը, շարունակում ենք վճռականությամբ աջակցել Երևանի և ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը` Հայաստանի առաջնայնություններն ու ընտրությունը և Բրյուսելի հետ գործընկերության հիմնարար սկզբունքները արտացոլող ձևերով և եղանակներով: Նախարար Ալֆանոն համոզմունք է հայտնում, որ ԵՄ հետ կառուցվածքային երկխոսությունը ապահովելու է բարենպաստ շրջանակ նաև երկկողմ հարթակում նոր նախաձեռնությունների համար:

Նախարար Ալֆանոն, վստահություն հայտնելով, որ հաջորդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները լինելու են առավել ամուր և դրական, նախարար Նալաբանդյանին և հայ ժողովրդին մաղթում է բարեկեցություն և բարգավաճում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում