Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հրաժարվում է Գերմանիայում ելույթներից՝ սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նախապատրաստման արշավի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ վկայակոչելով Քյոլնում կուսակցության համակարգող բյուրոյին:
Ավելի վաղ Անկարան իր դժգոհություն էր հայտնել թուրք նախարարների մասնակցությամբ երկու միջոցառումները չեղարկելու Գերմանիայի որոշման կապակցությամբ: Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է «նացիստական մեթոդներ» կիրառելու մեջ:
Գերմանիայի կառավարությունն իր հերթին անթույլատրելի է համարել նման հայտարարությունները: