Մոսկվայի Սավյոլովյան շրջանի դատարանը Gelandewagen-ի մրցավազքի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին ցմահ զրկել է վարորդական իրավունքից, որը ձերբակալվել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները չվճարելու, ավտոմեքենան սխալ կայանելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
«Դատարանը վճռել է բավարարել դատախազության հայցը և Բաղդասարյանին զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից»,-ասվում է դատարանի վճռում, որը կարող է բողոքարկվել 3 ամսվա ընթացքում:
Ավելի վաղ դատախազը տեղեկանք էր ներկայացրել, որ ըստ որի Մառա Բաղադասարյանը տառապում է էպիլեպսիայով, ուստի չի կարող մեքենա վարել:
Մառա Բաղդասարյանի հայրն իր հերթին հավաստիացրել է, որ դուստրը լիովին առողջ է: