Այս պահին ՀՖՖ Տեխնիական կենտրոնում ընթանում է Հայաստանի ազգային հավաքականի մարզումն ամբողջական կազմով: Բացակայում է միայն շվեյցարական «Լե Մոն» թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Վերջինը ազգային թիմին կիմանա վաղը: Այսօր վաղ առավոտյան ազգային հավաքականին է միացել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանին մարտի 26-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ հանդիպումը կանցկացնի մրցելով Ղազախստանի հետ:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական էջից