Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան այլևս չի կարող ազդել Թուրքիայի վրա՝ ԵՄ-ի հավանական անդամակցության պատրվակով, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այլևս ոչ մի բանով չեն կարող մեզ սպառնալ՝ ո՛չ Եվրամիության անդամակցությամբ, ո՛չ ռեադմիսիայի (փախստականների) հարցով պայմանագրով: Վերջ, Այդ ժամանակաշրջանն ավարտվել է: Ապրիլի 16-ին անցում կկատարենք նախագահական համակարգին, և նոր Թուրքիա կծնվի: Տարիներ շարունակ ԵՄ-ն մատնանշել է իր չափանիշները, իսկ այժմ իրենք են ոտնահարում դրանք: Այսպես այլևս չի շարունակվի, մենք կանենք այն, ինչ պետք է»,-ասել է Էրդողանը: