Ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականը վաղը Լառնակայում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային թիմի հետ: Բուքմեյքերական ընկերություններն այս մրավեճում ֆավորիտ են համարում Կիպրոսին, վերջինիս հաղթանակը գնահատելով 2.15 գործակցով:
Ոչ-ոքին գնահատված է 3.3, իսկ Ղազախստանի հաղթանակը 3.25 գործակցով: Այս հանդիպումից հետո Ղազախաստանի հավաքականը կժամանի Երեւան, որտեղ մարտի 26-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ: