Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ադրբեջանը բարդ ու անկանխատեսելի գործընկեր է դարձել Եվրոպայի համար. Թոմաս դե Վաալ

Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող, փորձագետ Թոմաս դե Վաալը «Ադրբեջանը կորցնում է թափանցիկությունը» խորագրով հոդված է հրապարակել carnegieeurope.eu կայքում: Փորձագետը, անդրադառնալով է, «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) միջազգային կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու Ադրբեջանի որոշմանը, գրում է, որ Բաքուն նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ երկրին հեռացրել են կազմակերպության աշխատանքներից։

Թոմաս դե Վաալն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բաքուն նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ավարտվել է երեք խողովակաշարերից բաղկացած ընդլայնված ցանցի հիմքի կառուցումը, որով ադբեջանական գազը 2020 թվականից սկսած պետք է մատակարարվի եվրոպական երկրներ:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2016թ. մարտին EITI-ն Բոգոտայում կայացած հանդիպմանը փաստել է, որ Ադրբեջանը հեռացվել է կազմակերպությունից, քանի որ երկրում քաղաքացիական հասարակության համար բարենպաստ պայմաններ չկան: «Բայց Ադրբեջանում սխալ հաշվարկ են արել. դեռևս 2015-ին երկիրը զրկվել էր լիարժեք անդամի կարգավիճակից՝ դառնալով թեկնածու, բայց հավանաբար կարծում էին, որ հենց երկիրը հայտնվի հեղինակավոր միջազգային կազմակերպությունում, այլևս ոչ ոք նրան այնտեղից չի վտարի, ինչպես Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ու մի քանի այլ պետությունների անդամակցության դեպքում է»,-գրում է Թոմաս Դե Վաալը:

2017-ի հունվարին Ադրբեջանի անդամակցության հարցն EITI կազմակերպությանը բարձրացրել է քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը, որը ձերբակալվել է 2013թ. նախագահական ընտրություններից առաջ՝ կասկածելի մեղադրանքների հիման վրա: Մամեդովի բաց նամակը, որում նա իրեն անվանել է «Հարավային գազային միջանցքի բանտարկյալ», միջազգային կազմակերպություններին կոչ է արել Ադրբեջանի էներգետիկ նախագծերը ֆինանսավորել՝ հիմնվելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության վրա՝ գրում է Թոմաս դե Վաալը:

Իլհամ Ալիևի կարծիքով՝ ամբողջական քաղաքական վերահսկողությամբ հնարավոր է դիմագրավել աճող սոցիալ-տնտեսական դժգոհությանը, որը դրսևորվում է ազգային արժույթի անկմամբ ու գնաճով։ Փետրվարին Ալիևը հայտարարեց, որ Մեհրիբան Ալիևային նշանակում է երկրի առաջին փոխնախագահ. այս քայլը վերջ է դնում այն պատրանքներին, որ երկրում ընտրված ժողովրդավարություն է, ոչ թե տոհմական դինաստիա: Այս համատեքստում Բաքվի համար ավելի գրավիչ էր հրապարակավ քննարկումներին վերջ տալը, քան EITI կազմակերպությանն անդամակցելը՝ ասվում է հոդվածում:

Ադրբեջանական կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրում է, որ նման քայլը որևէ կերպ չի վնասի երկրին: Բայց Թոմաս դե Վաալի կարծիքով՝ այս ամենը բացասական կանդրադառնա Բաքվի միջազգային հեղինակության վրա: «Բաքուն գուցե հույս ունի, որ Արդբեջանը կկարողանա դիմակայել այդ փոթորկին, ու որ միջազգային մթնոլորտը հօգուտ իրեն է փոխվել Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, որը նույնպես բիզնեսներ ունի Ադրբեջանում: Թրամփի բոլոր հակասական ուղերձներից մեկը գոնե քիչ թե շատ հստակ էր՝ վճռական աջակցություն մեծ նավթի շահերին, ինչն էլ իր դրսևորումը գտավ նախևառաջ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նավթի ոլորտի մագնատ Ռեքս Թիլերսոնի նշանակմամբ»,- գրում է հեղինակը:

Դե Վաալի կարծիքով՝ այս պարագայում մտահոգիչ դերում է հայտնվել ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը, որի ներկայցուցիչները վստահ են՝ «Ադրբեջանը խնդիրները լուծելու փոխարեն խուսափում է դրանցից»:

Հոդվածագիրը նշում է, որ Բրյուսելում դեռ բանավիճում են այն թեմայով թե ինչպես է պետք վերաբերել Ադրբեջանին՝ որպես ավտոկրատ երկրի, որը զուտ կոմերցիոն գործընկեր է, թե որպես եվրոպական կազմակերպությունների անդամի: «Ադրբեջանը, հրաժարվելով EITI-ի շրջանակում թափանցիկություն ապահովելու պարտավորություններից, ավելի բարդ ու անկանխատեսելի գործընկեր է դարձել Եվրոպայի համար»,-ամփոփում է փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում