ՌԴ ֆինանսների փոխնարար Սերգեյ Ստորչակը հայտարարել է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի պաարտքը վճարելու մասին համաձայնագիր է ստորագրել Բոսնիայի և Հերցեգովինայի հետ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսօր կայացել է միջկառավարական համաձայնագրի ստորագրում Ռուսաստանի Դաշնության ու Բոսնիայի և Հերցեգովինայի միջև՝ նախկին ԽՍՀՄ-ի պարտավորությունները կարգավորելու հարցով, որը կապված է նախկին ԽՍՀՄ-ի և նախկին Հարավսլավիայի միջև ապրանքաշրջանառության հետ»,-ասել է նա:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը 125.1 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի: Ստորչակը նաև հստակեցրել է, որ Բոսնիան և Հերցեգովինան միակ երկիրն է նախկին ԽՍՀՄ-ի վարկատուների թվում, որի պարտքը դեռ չի մարվել: