Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանի արաբական «բլից-կրիգը». ում անունն է տալու նա Աբու Դաբիում

Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ անցկացվելու է Հայաստանին նվիրված ներդրումային համաժողով: Նման համաժողովի պայմանավորվածություն ձեռք է բերվել նախորդ տարեվերջին Սարգսյանի ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Սերժ Սարգսյանը փորձելու է արաբական ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսություն:

Ներդրումների օդի և ջրի նման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում, կասկած է հարուցում այն, որ Սերժ Սարգսյանն է այն գործիչը, որը կարող է Հայաստանի համար ապահովել ներդրումային գրավչություն: Դրա պարզ վկայությունը նրա նախագահության տասնամյակի ընթացքում Հայաստանի ներդրումային անապատն է: Տասնամյակի ընթացքում Հայաստանին եթե հաջողվել է արտաքին ֆինանսական մեծ միջոցներ ներգրավել, ապա միայն արտաքին հսկայական պարտքի միջոցով, որը տասը տարվա ընթացքում հասցվել է ՀՆԱ-ի կեսից ավելիին: Հայաստանը ըստ էության տասը տարի ապրում է պարտքով:

Ներդրումների փոխարեն Սերժ Սարգսյանը պարտքեր է ներգրավել, և չնայած դա արել են, այսպես ասած, դե յուրե կառավարությունները, սակայն Սարգսյանը որևէ կառավարություն չի փոխել անարդյունավետ տնտեսական քաղաքականության պատճառով: Նրա պաշտոնավարման ընթացքում երկու վարչապետ է փոխվել, և երկու փոփոխության դեպքում էլ հիմնական մոտիվը եղել է ոչ թե տնտեսական անարդյունավետությունը, այլ քաղաքական նպատակահարմարությունը:

Վարչապետները փոխվել են, երբ դա պահանջել է իշխանական շահը, և Սերժ Սարգսյանն այդպիսով լուծել է իր իշխանության խնդիրը: Տիգրան Սարգսյանը պաշտոնից հեռացավ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանն արձանագրում էր, մեղմ ասած, ցածր տնտեսական ցուցանիշներ և ամենամեծ անկումն էր ունեցել համաշխարհային տնտեսության սանդղակում՝ 2008-ի համաշխարհային ճգնաժամից հետո, այլ հեռացավ, երբ ոչ իշխանական բևեռը հայտարարել էր շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնից հեռացավ ոչ թե կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի անարդյունավետության հետևանքով, այլ որովհետև Սերժ Սարգսյանի համար հանդիսանում էր իշխանության համար պայքարի հիմնական մրցակիցը, և վարչապետի պաշտոնում նրա լինելը կարող էր բավականին ավելացնել 2017-18 թվականների իշխանության անցման փուլում այն ժառանգելու նրա հնարավորությունները:

Կասկած չկա, որ նա նույն քաղաքական, իշխանական անհրաժեշտության տրամաբանության և մոտիվացիայի շրջանակում է փոխելու նաև երրորդ վարչապետին: Համենայնդեպս, քանի դեռ Սարգսյանն ինքը հստակ չի հայտարարել իր քաղաքական ծրագրերի մասին, նրա որևէ քայլի հիմքում աներկբայորեն լինելու է հենց այդ տրամաբանությունն ու մոտիվացիան: Ընդ որում, ներդրումների ներգրավման հարցում ևս դա առանցքային հանգամանք է, որովհետև, ի վերջո, Սերժ Սարգսյանն արաբական ներդրողներին պետք է ասի, թե ո՞ւմ հետ են նրանք գործ ունենալու 2018 թվականից հետո, քանի որ ներդրումային պայմանավորվածությունների առումով մեկ տարին, ըստ էության, ակնթարթ է, և առարկայական խոսակցությունը անխուսափելիորեն ներառելու է 2018-ին հաջորդող ժամանակահատվածը:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նրանց պետք է տա որևէ երաշխիք՝ որևէ անվան տեսքով: Ո՞ւմ անունն է տալու Սերժ Սարգսյանը Աբու Դաբիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում