Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ռուսաստանում գործարար Շավերշյանն անվճար հաց է բաժանում. նրա դեմ բողոք են ներկայացրել դատախազություն

Ռուսաստանի Ստրունինո քաղաքի «Էրիկ» մթերային խանութի սեփականատեր Մամուդ Շավերշյանն ամեն ամիս թոշակառուներին, կարիքավորներին և բազմազավակ ընտանիքներին անվճար հացի տասական կտրոն է բաժանում: Ինչպես գրում է kommersant-ը, գնորդները դատախազություն, նախագահի աշխատակազմ հայց են ներկայացրել Շավերշյանի դեմ այս քայլի համար:

Խանութի սեփականատերի խոսքով՝ սկզբում անվճար հացի համար դիմել են միայն թոշակառուները, այնուհետև նրանց միացել են շատ երեխաներ ունեցող ընտանիքները, կարիքավորները, ոմանք նույնիսկ եկել են հարևան գյուղերից:

Քաղաքի որոշ բնակիչներ դժգոհ են ձեռնարկատերի այս գործողություններից. նրանք կարծում են, որ Շավերշյանը հացի անհրաժեշտ խմբաքանակ չի բաժանում:

«Մինչև հիմա ոչ բոլոր քաղաքացիներն են հասկանում՝ ով և ինչու է այդպես անում: Մի քանի տարբերակներ կան. ոմանք վստահ են, որ անվճար հաց բաժանելու հրահանգ տվել է անձամբ Պուտինը, ոմանք կարծում են, որ քաղաքապետն է ջանացել, ոմանք էլ շնորհակալական նամակներ են գրում նահանգապետին: Ոչ բոլորը գիտեն, որ ամսական անվճար շուրջ 3000 հաց բաժանում է մի մարդ՝ Մամուդ Շավերշյանը»,-գրում Kommersant-ը:

Բացի հացի կտրոններից գործարարը անվճար թխվածքաբլիթներ է տալիս նաև հարևան մանկապարտեզին, մինչ օրս դրամական օգնություն է ցուցաբերում Հայաստանում գտնվող դպրոցին, որտեղ սովորել է: «Այս մարդկանց երբեք ոչ մեկ չի օգնել, այդ պատճառով չեն հավատում և բարկանում են: Բայց մենք հանուն նրանց շնորհակալության նման բան չենք անում, թող բղավեն, թող»,-ասել է Շավերշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում