Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Վարչապետի հույսն անորոշությունն է

2000թ.-ից այս կողմ կայացած բոլոր ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությունները իրականացվել են մեկ անձի կողմից, և դա եղել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ առումով այս տարվա քարոզչությունը նույնպես բացառություն չէ և իրականացվում է մեկ անձի կողմից, պարզապես այս անգամ ֆավորիտը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Թե ինչու հերթական ընտրություններում Սերժ Սարգսյանը այս գերկարևոր դերակատարությունը զիջեց Կարեն Կարապետյանին՝ այլ հարց է, որին կանդրադառնանք: Բայց, որ նախընտրական քարոզչության հիմնական դերակատարը նա է՝ փաստ է, չնայած վերջին օրերին նրա կողքին երբեմն երևում են պաշտպանության և արդարադատության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Վերջիններս հիմնականում «վիտրինայի դեր են կատարում»՝ այն առումով, որ ցույց տան ժողովրդին, թե ՀՀԿ-ականների էտալոնը միայն երիտասարդ «մտավորականներ» Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը չեն, որ ՀՀԿ-ում կան երիտասարդ, բայց գրագետ ու վերջնականապես չապականված գործիչներ ևս:

Չմոռանանք, որ թե՛ վարչապետը, թե՛ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցեցին միայն մեծ ճնշման տակ, հաշված օրեր առաջ: Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, նա իր կնքահայր Հովիկ Աբրահամյանի «գաղափար»-ակիցն է և ընդամենը զարգացումների արդյունքում է ՀՀԿ-ի առաջին շարքերում: Այնպես որ՝ այսօրվա նախընտրական քարոզչությանը ՀՀԿ-ն ներկայացնողները այնքան էլ կապ չունեն այդ կուսակցության հետ:

Չունենալով հանդերձ՝ ՀՀԿ-ի քարոզարշավի ամբողջ ծանրությունը և, որ առավել կարևոր է, պատասխանատվությունը ստանձնել ու կրում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդ որում, ոչ միայն քարոզարշավի, այլև հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը նույնպես ընկած է նրա վրա, մինչդեռ իրականում գործընթացները ուղղորդողը ամենևին էլ ինքը չէ: Այն աստիճանի չէ, որ նա անգամ չգիտի, թե իրեն ինչ է սպասվում ընտրություններից հետո, եթե նույնիսկ ՀՀԿ-ին հաջողվի ստանալ քվեների մեծամասնությունը: Թերևս այդ հարցի լուծման վերջնական տարբերակը չունի նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը ու հարցը «հստակեցնելու» նպատակով դեգերում է Եվրոպայի ու ՌԴ-ի ճանապարհներին:

Այս իրավիճակում վարչապետի վաղվա օրվա նկատմամբ հնարավորություն թողնող միակ գործոնը, թերևս, այդ անորոշությունն է, որն էլ որոշակի շանսերի տեղ թողնելով՝ հույս է ներշնչել նրան, մղելով ընտրական այս հորձանուտը: Մի տեղ, որտեղ մի կողմից՝ պրն Կարապետյանը իր «80%-անոց ռեյտինգով» ժողովրդին խոստանում է ապահով Հայաստան, կայուն առաջընթաց, միլիարդավոր դոլարների ներդրումներ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր, լավ կյանք, մյուս կողմից՝ ՀՀԿ-ականները, ինչպես միշտ, կրակում են, խփում, ծակում, ճշտի «ռազբորկաներ անցկացնում» ու մասսայաբար մարդկանց պարտադրում ընտրակաշառք վերցնել:

Հասկանալի է, որ նման իրավիճակը պրն Կարապետյանի համար ամենացանկալիներից չէ, քանի որ ինքը հանդես է գալիս որպես ՀՀԿ-ի դեմք, ինչն ամեն պահի նույն ՀՀԿ-ի կողմից աղավաղվում է, այլակերպվում ու ծամածռվում: Հատկապես, երբ օրենքի պահանջով ինքը ՀՀԿ ցուցակներում չկա, ու այդ ֆոնին նա չի կարողանում անգամ մարդկանց հստակ երաշխիքներ տալ, որ ՀՀԿ-ի հաղթելու դեպքում շարունակելու է մնալ հանրապետության վարչապետը նաև 2018թ.-ից հետո ու տեր է կանգնելու իր խոստումներին: Չի կարողանում երաշխավորել, որովհետև նախ՝ Սահմանադրությունը միանշանակ դրա հնարավորությունը չի տալիս, չնայած վերջերս «ինչ-ինչ ճշտումների արդյունքում» նա հակառակն էր պնդում, մյուս կողմից էլ՝ կա դրան խոչընդոտող շատ ավելի էական գործոն. Սերժ Սարգսյանը չի պատրաստվում թողնել իշխանությունը:

Սահմանադրությունը փոխելու ամբողջ գործընթացը միտված էր իշխանությունը պահելուն և ոչ թե այն պրն Կարապետյանին նվիրելուն: Բայց եթե նույնիսկ Սերժ Սարգսյանին իշխանությունը պահել չհաջողվի, նա կարծես մշակել է երկրորդ` Վիգեն Սարգսյանին վարչապետ կարգելու պահեստային տարբերակը: Հատկապես, որ վերջինս Սերժ Սարգսյանի ծրագրերից դուրս ինքնուրույն գործելու նկրտումներ չի դրսևորում: Այդ դեպքում ինչու Սերժ Սարգսյանը ինքը չստանձնեց ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության ղեկը կամ ի սկզբանե պրն Կարապետյանի փոխարեն առաջ չմղեց Վիգեն Սարգսյանին: Ինքը չգնաց դրան, որովհետև բոլորից լավ ինքը գիտի ժողովրդի հակակրանքն իր նկատմամբ, և անկախ ամեն ինչից՝ բոլորովին էլ հաճելի չէ մեկ ամիս շարունակ տեսնել լավագույն դեպքում քեզ չ«զգացող», բոլորովին անհաղորդ հայացքներ: Հատկապես որ նախագահն ու ժողովուրդն այլևս իրար ասելիք չունեն էլ:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, նա չունի Կարեն Կարապետյանի խարիզման, չունի վերջինիս ճարտասանությունը, մարդկանց հետ շփվելու անմիջականությունը և միանշանակ չէր կարողանա ժողովրդի մեջ վստահության երաշխիքներ ստեղծել: Մի բան, որ բավականին հաջող անում է գործող վարչապետը: Նա իր արտիստիկ պահվածքի, ՌԴ-ի հայ գործարարների բարոյական աջակցության, ՌԴ-ից եկած լինելու, Հայաստանի ապագայի տեսլականի իր ներկայացումների հաշվին փորձում է ապահովել ՀՀԿ-ի նկատմամբ «ժողովրդի վստահությունն» այս ընտրություններում: Դրանից հետո արդեն՝ մինչև 2018թ.-ի ապրիլ, ժողովուրդը վերջնականապես կհամոզվի, որ պրն Կարապետյանը ի վիճակի չէ խոսքից գործի անցնելու, դրանում նրան «ամեն կերպ կօգնի» նաև Սերժ Սարգսյանը, ու քանի որ Սահմանադրությունն էլ հնարավորություն չի տալիս, Կարեն Կարապետյանը հերթական անգամ ժողովրդի հիասթափված հայացքների ներքո կլքի Հայաստանը՝ հատկապես, որ դրա փորձն ունի: Սա է Սերժ Սարգսյանի ծրագիրը:

Կարեն Կարապետյանն էլ քանի որ այլևս մտել է խաղի մեջ, իր հաշվարկները կառուցել է նույն ժողովրդի «սիրո ու վստահության» վրա, ՀՀԿ-ի մաֆիոզ ու կիսամաֆիոզ դեմքերի ֆոնին իր ինտելիգենտ կեցվածքի վրա, Ռուսաստանի հայ գործարարների և ինչ-որ առումով նաև՝ ՌԴ-ի իշխանությունների աջակցության և ինչ-որ տեղ՝ անկանխատեսելի զարգացումների վրա:

Թե ում հաշվարկն է ավելի ռացիոնալ՝ ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ՝ առաջ դեպի ապահով Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում