Ռուսաստանից փողերի լվացման միջազգային սխեմայի շրջանակներում շուրջ 740 միլիոն դոլարն անցել է Մեծ Բրիտանիայի 17 խոշորագույն բանկերով, որոնց թվում են՝ HSBC, Royal Bank of Scotland, Lloyds, Barclays, Coutts: Այս մասին գրում է The Guardian թերթը:
Պարբերականը նշում է, որ 2010-ից 2014թթ. այդ սխեմայի շրջանակներում Ռուսաստանից դուրս է բերվել շուրջ 20 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ նշվում է, որ գումարը կարող է հասնել մինչև 80 միլիարդ դոլարի:
Քննիչները պարզում են՝ հարուստ և քաղաքական ազդեցիկ ռուսներից ով է մասնակցել սխեմային, որին բրիտանական թերթն անվանում է «Համաշխարհային լվացքատուն»: Այս սխեմայի շրջանակներում գումարները Ռուսաստանից սկզբում փոխանցվել են Մոլդովայի, Լատվիայի բանկեր, այնուհետև՝ բրիտանական և ամերիկյան բանկեր:
Իրավապահների գնահատմամբ՝ սխեմային մասնակից է շուրջ 500 մարդ: