Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Մոսկվան կպաշտպանի Հայաստանին. Վիտալի Նաումկին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, պատմագիտության դոկտոր Վիտալի Նաումկինը:

– Պարոն Նաումկին, Մերձավոր Արևելքի իրադարձությունները, այնտեղ գոյություն ունեցող հակամարտությունները, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտությունների և, մասնավորապես, Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա:

– Մերձավոր Արևելքում տիրող մրրկայնությունը, հակամարտային վիճակը, պետականության փլուզման գործընթացը, որը տեղի է ունենում մի քանի կետերում, և հատկապես փախստականների ալիքը, արյունալի բախումները, շարունակվող քաղաքացիական պատերազմները, ինտերվենցիաները, անշուշտ, բացասաբար են ազդում բոլորի վրա, ովքեր մոտ են այս տարածաշրջանին: Ես կասեի՝ այս իրադարձությունները նախ և առաջ շեղում են ուշադրությունը Ղարաբաղյան հիմնախնդրից: Նախկինում Մերձավոր Արևելքում իրադրությունը ավելի հանգիստ էր, և միջազգային հանրությունը շատ ուշադիր էր վերաբերվում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, համաշխարհային ուշադրության մակարդակը ավելի բարձր էր, մեծ տերությունները ավելի ուշադիր էին, Մինսկի խումբն աշխատում էր առաջ քաշել ինչ-որ նախաձեռնություններ: Այսօր Սիրիան, կարծես, ստվերել է մյուս հակամարտությունները, որոնցում հասել էին կրակի դադարեցման, թեև կան խախտումներ, սադրանքներ, բայց ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղը զարգանում է, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում  և կառուցում է իր՝ չճանաչված պետականությունը: Սա առաջին կետն է, որը կուզենայի նշել:

Կա նաև երկրորդը՝ այս մեծ տարածաշրջանի անվտանգության միջավայրի ընդհանուր քայքայումը, որը ներառում է և՛ Մերձավոր Արևելքը, և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան: Հակամարտության բոլոր գոտիներն էլ իրար սահմանակցում են:

Երրորդ խնդիրը փախստականների մեծ ալիքն է, որի մեջ կան նաև հայեր: Բավական է հիշատակել թեկուզ Հալեպը: Դուք ինձնից լավ գիտեք, որ Սիրիայից արդեն 20 հազար հայ փախստական է տեղափոխվել Հայաստան, և առայժմ պարզ չէ, թե ինչ կլինի Սիրիայի հետ, թեև կան հակամարտության կարգավորման որոշ նախանշաններ, բայց շատ դժվար է ապրել քանդված շրջաններում, նույնիսկ եթե Հալեպը ազատագրված է: Այնտեղ մնացել է հայ բնակչություն, նրանք փորձում են վերականգնել բնակավայրերը, որտեղ իրենք ապրում են:

Վերջին՝ չորրորդ խնդիրը ահաբեկչության վտանգի աճն է իսլամական աշխարհում՝ ծայրահեղականների ուժերի, այնպիսի կազմավորումների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետությունը», «Ջաբհաթ ան-Նուսրան» և այլ խմբավորումներ: Այնտեղ կան մեծ թվով զինյալներ, որոնք նույնիսկ այդ խմբավորումների լիակատար ոչնչացումից հետո կփախչեն, կապաստանեն ինչ-որ տեղում, ինչպես մենք ենք ասում՝ տեղի կունենա ատոմիզացիա, և ոչ մի վստահություն չկա, որ նրանց հաջորդ թիրախը չեն դառնա, օրինակ, Հարավային Կովկասի տարածաշրջանը, կասպիական տարածաշրջանը, Կենտրոնական Ասիան, ուստի Ռուսաստանը պետք է ուշադիր լինի այս խնդրի նկատմամբ: Կարծում եմ՝ այս ուղղությունները գլխավոր գործոններն են, որոնք ազդում են:

Ես չեմ խոսում Մերձավոր Արևելքի տնտեսական խնդիրների մասին, որոնք շատ կարևոր են բոլորիս համար՝ որպես առևտրային գործընկերներ, ներդրումների աղբյուր և վերջապես՝ շուկա: Իսկ այսօր այս հարուստ երկրները զբաղված են իրենց խնդիրներով և դուրս են մնում համաշխարհային շուկայից:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համագործակցությունը սիրիական խնդրի շուրջ: Այս երկրները համագործակցում են նաև Մինսկի խմբի ձևաչափով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները Սիրիայի շուրջ կազդե՞ն Մինսկի խմբի շրջանակներում այս պետությունների համագործակցության վրա:

– Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերություններն այսօր շատ ցածր մակարդակի վրա են: Այդ հարաբերությունները երբևէ այդքան ցածր մակարդակի վրա չեն եղել «սառը պատերազմի» ավարտից հետո: Սա շատ վատ է: Կհաջողվի՞ փոխել իրավիճակը Թրամփի նախագահության օրոք՝ մենք առայժմ չգիտենք:

Թրամփը հակասական հայտարարություններ է անում, նա հաճախ փոխում է իր քաղաքական գիծը, հռետորաբանությունը: Մենք չգիտենք՝ նա պատրա՞ստ է, օրինակ, համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Եթե նա պատրաստ է, դա մի բան է, եթե հրաժարվել է այդ նպատակից, լրիվ ուրիշ բան է: Ընդհանրապես՝ որքանո՞վ է Թրամփը իր նոր-մեկուսացման քաղաքականության պայմաններում պատրաստ ռեսուրս ու էներգիա ծախսել Կովկասի կամ Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվելու վրա: Նա ունի իր առաջնահերթությունները: Դրանք են Իսրայելին աջակցելը, համագործակցությունը Ծոցի երկրների հետ: Նա հետաքրքիր փորձեր է անում Եգիպտոսի հետ համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ, որի գործող վարչակարգը քննադատության էր ենթարկվում Օբամայի կողմից: Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա կպահպանի այս տարածաշրջանի նշանակությունը իր արտաքին քաղաքական գերակայությունների համակարգում: Ընդհանրապես նա խորությամբ կզբաղվի՞ արտաքին քաղաքականությամբ: Իսկ միգուցե նա կկենտրոնանա միայն ներքին խնդիրների վրա, ինչպես կարծում են իմ գործընկերները, մասնավորապես՝ Նիկոլայ Զլոբինը:

Վերջին հանգամանքը, որը կազդի Հայաստանի վրա, Թրամփի մոտ շատ հստակ նշմարվող գիծն է՝ լուրջ ճնշում գործադրել Իրանի վրա, իսկ Իրանը, ինչպես հայտնի է, շատ կարևոր հարևան է Հայաստանի համար, Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և ընդհանրապես արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունը, ուստի եթե Իրանը պատժամիջոցների տակ ընկնի, կամ կրկին սկսվի առճակատում Իրանի հետ, դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի և իր տնտեսական շահերի վրա:

– Այսինքն՝ ի տարբերություն Օբամայի վարչակազմի, Թրամփի վարչակազմը նոր շեշտադրումնե՞ր է ունենալու:

– Այո, արդեն ունի: Նոր իրանական ռազմավարությունը նկատվում է շատ հստակ կերպով: Դա ենթադրում է խիստ ճնշում Իրանի վրա, Իրանի կոշտ քննադատություն և համագործակցություն տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք վախենում են Մերձավոր ու Միջին Արևելքում Իրանի ազդեցության ընդլայնումից և ամրապնդումից:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Թրամփն ու իր թիմակիցները տարածաշրջանում շատ կարևոր գործընկեր են համարում Թուրքիային:

– Միացյալ Նահանգների ու Թուրքիայի հարաբերություններում նոր բան տեղի չի ունենում: Ես կասեի՝ ընդհակառակը, այսօր որոշ բարդություններ են առաջացել Թուրքիայի ու Արևմուտքի, ՆԱՏՕ-ի երկրների հարաբերություններում: Հիշենք թեկուզ Գերմանիան, Ավստրիան: Նույնիսկ Միացյալ Նահանգների հետ լուրջ տարաձայնություններ կան՝ կապված քրդական հարցի հետ, որովհետև ամերիկացիները օգտագործում են «Սիրիայի դեմոկրատական ուժերին», որի կորիզը կազմում են քրդական ուժերը: Դա ձեռնտու չի Թուրքիային: Թուրքիան կարծում է, որ Սիրիայի քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները ահաբեկիչներ են: Ամերիկացիները նրանց ահաբեկիչ չեն համարում: Մենք նույնպես չենք կարծում, թե նրանք ահաբեկիչ են: Ուստի շատ լուրջ խնդիր է, թե ինչպես կկարողանան այս երկու երկրները լուծել իրենց տարաձայնությունները քրդերի հարցով, հատկապես Սիրիայի հյուսիսի համար մղվող թեժ պայքարի պայմաններում: Կարծում եմ, որ Հարավային Կովկասի ժողովուրդները, ներառյալ Հայաստանը, ևս անտարբեր չեն այս խնդրի հանդեպ, որովհետև այստեղ ևս կա քրդական բնակչություն:

– Ղարաբաղյան հակամարտության նոր հնարավոր սրացումը, Ձեր կարծիքով, սպառնալի՞ք է Ռուսաստանի անվտանգության համար: Ռուսաստանը ինչպե՞ս կարձագանքի Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի դեպքում:

– Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, նոր ագրեսիա չի լինի: Նախ՝ կա հզոր զսպող գործոն՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի դերակատարությունը, որը կպաշտպանի Հայաստանին: Կարծում եմ, որ զսպման այս գործոնը մեծ նշանակություն ունի:
Բացի այդ, Ադրբեջանը (միգուցե դա դուր չի գալիս մեր հայ ընկերներից շատերին) լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք զարգացնել այդ համագործակցությունը և նույնպես զսպել Ադրբեջանին, որին ավելի ձեռնտու է զարգանալ, բարելավել երկրի տնտեսական վիճակը խաղաղ պայմաններում, ոչ թե տրվել նոր արկածախնդրությունների՝ հասկանալով, որ խնդիրը այսպես թե այնպես հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով:

– Բայց կարծում եք՝ ադրբեջանցիները հասկանո՞ւմ են դա:

–  Ես հույս ունեմ, որ հասկանում են: Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել: Հույս ունեմ, որ հասկանում են:

– Բայց չէ՞ որ Ադրբեջանը հայտարարեց, թե Հայաստանի հետ բանակցությունները կասեցված են:

– Ես դա ընկալում եմ որպես ռազմատենչ հռետորաբանություն, ճնշում գործադրելու փորձ: Եկեք համեմատենք, թե ինչ ճնշում է այսօր գործադրվում, օրինակ, Իրանի վրա: Հայտարարում են, թե Իսրայելը ուր որ է պատերազմ կսկսի Իրանի դեմ, «Հըզբոլլահին» ու Իրանին կքշի Սիրիայից և այլն, և այլն: Հասկանում եք, կան պետություններ, որոնք տասնամյակներ շարունակ ապրում են ռազմական առճակատման պայմաններում, և այս իմաստով կարծում եմ, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Ռուսաստանը, պետք է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նկատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ կան Սիրիայի, Եմենի, Հարավչինական ծովի և մյուս խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում