Ռուսաստանը հանդիսանում է ԱՄՆ-ի հակառակորդ՝ հաստատում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարներ Ջեյմս Կոմին և Մայքլ Ռոջերսթը։
ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ համապատասխան հարցին, թե արդյոք Մոսկվան հանդիսանու՞մ է Վաշինգտոնի հակառակորդ, երկուսն էլ հաստատակամ պատասխան են տվել։
«Նրանք մեր հակառակորդն են և ցանկանում են մեզ հակադրվել, մեր դեմ հանդես գալ ամենատարբեր ուղիներով»,-ասել է Կոմին։ Ավելի ուշ, պատասխանելով հավելյալ հարցերի, երկուսն էլ հաստատել են, որ սպասում են ԱՄՆ-ում ապագա նախընտրական արշավներում Ռուսաստանի կողմից միջամտության։
2016 թվականի արշավին միջամտելու վերաբերյալ հարցը եղել էր լսումների գլխավոր թեման։ Մոսկվայում բազմիցս հերքվել են նման տեղեկություններն ամենաբարձր մակարդակով։