Ռուսաստանը ռազմաբազա կկառուցի Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որտեղ կմարզի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ մարտիկներին։ Ահաբեկության դեմ պայքարի վերաբերյալ համաձայնագրը կողմերը ստորագել են մարտի 19-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով YPG-ի ներկայացուցիչ Ռեդուր Կսելիլին։
YPG-ի ներկայացուցչի խոսքով՝ պայմանագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին։ Թե որքան ռուս զինծառայողներ են ժամանել այնտեղ, և թե որտեղ կստեղծվի բազան՝ նա հրաժարվել է հայտնել։
Նշենք, որ սիրիացի քրդերի YPG կազմակերպությունը Թուրքիայում դասվում է ահաբեկչական խմբավորումերի թվին։