Thursday, 18 04 2024
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա

Արտակ Սարգսյանը չի կարող նեղացած լինել ինձնից. Արթուր Գևորգյան. «Փաստ»

«Փաստ» թերթը զրուցել է Դավիթաշենում ՀՀԿ–ից առաջադրված ՀՀԿ պատգամավոր Արթուր Գևորգյանի հետ:

Պարոն Գևորգյան, Ձեր ընտրատարածքի «Ազատ դեմոկրատների» թեկնածուն ասաց, որ Դավիթաշենում հնարավոր չէ շտաբ վերցնել, քանի որ Դուք, էսպես ասած, բռնազավթել եք բոլոր տարածքները:

Լավ էլի, ինձ ոչ մեկը դեռ չի դիմել: Ով դիմել է, օգնել ենք, շտաբ է վերցրել, եթե խնդիր է ունեցել:

Բայց Ձեզ ինչո՞ւ պիտի դիմեին Դավիթաշենում շտաբ վերցնելու համար:

Դե, հիմա մարդ կա, դիմել է, ասել է չենք կարողանում վարձով տարածք ճարենք, ես օգնել եմ, որ վարձով տարածք ճարեն: Նենց որ ոչ մի սահմանափակում չկա: Ես այդ թեկնածուին չեմ ճանաչում: Իսկ ինչի մասին, որ խոսում է՝ շտաբ է փակվել և այլն, անհեթեթություն ա:

Թեկնածուն ասաց, որ «ՍԱՍ»–ի սեփականատեր Արտակ Սարգսյանը Դավիթաշենում 4 տարածք է փակել:

Դա պիտի Արտակ Սարգսյանին հարցնեք, թե արդյոք կա՞ նման բան, որ իր շտաբները փակվել են կամ ինչ–որ մեկին նեղացրել են, բացառված ա: ԲՀԿ–ն էլ ունի շտաբ, դաշնակներն էլ ունեն շտաբ, ՕԵԿ–ն էլ ունի: Բոլորն էլ ունեն շտաբներ: Ով ուզեցել ա շտաբ ունենա, խնդրել են մարդիկ, եթե չեն կարողացել, օգնել ենք: Արտակ Սարգսյանը չի կարա նեղացած լինի ինձանից կամ ես Արտակ Սարգսյանի շտաբը փակած լինեմ, որովհետև Արտակ Սարգսյանն իմ թիմակիցն ա: Խնդիր կա՞, մեկը բողոքե՞լ է Գևորգյան Արթուրից կամ իմ թիմակիցներից: Ինչ–որ մի կուսակցություն, լինի դա՝ ԲՀԿ–ն, Դաշնակցությունը, ՕԵԿ–ը, ԵԼՔ–ը: Էդ մարդը բողոքո՞ւմ է, որ Արթուր Գևորգյանի թիմակիցները նեղացրել են: Եթե վարձով տարածք չկա, ո՞վ ա մեղավոր, որ չեն կարում տարածք վերցնեն: Թող գնան թանկ վճարեն, լավ տարածք վերցնեն: Բացառված ա, որ մարդուն պետք լինի վարձակալելու տարածք, չկարողանա գտնել:

Իսկ հնարավո՞ր է Արտակ Սարգսյանը Ձեր որոշ պայմանավորվածության արդյունքում է շտաբները փակել:

Լավ էլի, Արտակ Սարգսյանի ձայներն էլ, իմ ձայներն էլ ծառայելու են նույն նպատակին:

Ոչ, Դուք Ձեր ձայների համար եք աշխատում, Արտակ Սարգսյանն՝ իր:

Դուք մի մոռացեք, որ ես Երևանի պատմության մեջ ամենաշատ ձայն հավաքած պատգամավորն եմ՝ 25 հազար:

Ու ինչի՞ հաշվին:

Իմ հեղինակության, մարդկության, մարդկային մոտեցման հաշվին: Ես աշխատել եմ վարչական շրջանի ղեկավար և լավ եմ աշխատել:

Իսկ կարելի՞ է իմանալ՝ արտառոց ի՞նչ եք արել:

Այ, որ գաք Դավիթաշեն, բնակիչներին հարցնեք, էն ժամանակ իրանք կասեն, ինչ եմ արել:

 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում