ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլին կայցելի Իտալիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, որից հետո կուղևորվի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Պետդեպը՝ չհստակեցնելով այցի ամսաթիվը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է Ռուսաստան այցելել ապրիլի 12-ին։