Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Գագիկ Ծառուկյանը՝ բարդ ընտրության առաջ

Նախօրեին Արագածոտնի մարզում ՀՀԿ-ականները դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի շտաբերից մեկի պետին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դանակահարությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչին կանչել են հարաբերությունները պարզելու: Հայաստանի խորհրդարանի ընտրության նախընտրական քարոզարշավը աստիճանաբար ստանում է արյունալի բնույթ: Նախ, ՀՀԿ-ականները միմյանց հետ էին արյունալի հաշիվներ պարզում, հետո Ջրառատի դեպքն էր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների հանդեպ, իսկ վերջին օրերին էլ բռնության են ենթարկվում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ դաժան ծեծի էին ենթարկել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Վահան Կարապետյանին՝ Չերիի Վահան մականունով: Ըստ տեղեկության՝ նրան ծեծել էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թիմակիցները, որը նույնպես Աջափնյակում առաջադրված ռեյտինգային թեկնածու է, բայց ՀՀԿ-ից: Արման Սահակյանը հերքեց, որ ինքն առնչվում է դրան, սակայն ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշում էր, որ ԲՀԿ-ն զերծ կմնա նախընտրական շրջանում սադրանքներից, սակայն ապրիլի 3-ից հետո մեղավորները կստանան իրենց պատիժը: Եվ ահա նոր միջադեպ և դանակահարություն, կրկին «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի հանդեպ և դարձյալ ՀՀԿ-ականները:

Այսինքն՝ նոր սադրանքի՞ է մղվում «Ծառուկյան» դաշինքը, թե՞ Ծառուկյանը սոցհարցումների հրապարակումից հետո, որտեղ ինքն առաջինն է բոլորի մոտ, չի համաձայնում փոխզիջման գնալ ՀՀԿ-ի հետ: Սրան իհարկե դժվար է հավատալ, հաշվի առնելով Սարգսյան-Ծառուկյան հարաբերությունների ընթացքը 2015 թվականի փետրվարից հետո: Սակայն, այն որ ՀՀԿ-ականների և ԲՀԿ-ականների միջև արձանագրվում է արդեն երկրորդ բռնության միջադեպը, երբ արդեն երկրորդ ծառուկյանականն է ենթարկվում բռնության, սա, իհարկե, խոսում է առնվազն տեղային մակարդակում այս երկու ուժերի միջև բավականին թեժ և լարված իրավիճակի մասին:

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչով է սա պայմանավորված. վերևում առկա լարվածության առավել կոշտ և այսպես ասած անկաշկանդ դրսևորումն է տեղերո՞ւմ, թե վերևում ամեն ինչ ըստ խաղի սահմանված կանոնների է, պարզապես ներքևներում էլ գործում են վերևների հետ հարաբերության ավանդական կանոնները, իսկ այդ պարագայում Ծառուկյանի թիմի աշխատանքը, բնականաբար, ՀՀԿ-ականներին խոչընդոտում է կատարել իրենց պարտավորությունները այսպես ասած՝ իրենց վերևների առաջ: Իսկ վերևներին բնականաբար չի հետաքրքրում, թե ինչ «օբյեկտիվ» դժվարություններ ունեն ներքևները: Միևնույն ժամանակ, իհարկե, այստեղ իր դերն է խաղում ռեյտինգային ընտրակարգը, որի լարվածությունը սակայն գագաթնակետին հասնում է հենց վերևների առաջ պարտավորության տեսանկյունից, քանի որ զուտ թեկնածուների միջև պայքարը նոր չէ և մեծամասնականում եղել է նախորդ տարիներին:

Այս անգամ սակայն խնդիրը այն է, որ այսպես ասած՝ պայմանական մեծամասնականները կամ ռեյտինգայինները պատասխանատու են ոչ միայն իրենց համար, այլ նաև վերևների: Այսինքն՝ այլևս իրենք են իրենց գլխի տերը: Այս ամենով հանդերձ, հատկանշական է այն, որ բռնությունների «վեկտորը», ինչքան էլ տարօրինակ է հնչում այդ ամենը, թեքվում կամ շեղվում է դեպի ԲՀԿ, երբ թվում էր, որ այն հաստատուն կերպով «բռնել» է ՕՐՕ դաշինքի կողմը: Ինչ կանի «Ծառուկյան» դաշինքը կամ Գագիկ Ծառուկյանը իր թիմակիցների հանդեպ հերթական բռնությունից հետո: Նման միջադեպերը Ծառուկյանին, իհարկե, դնում են բավական դժվար կացության առաջ, որովհետև մի կողմից նրան մղում են առավել արմատականության, մյուս կողմից ակնհայտ է, որ նա հենց արմատականությունից է, որ փորձում է խուսափել:

Այսինքն՝ նման դեպքերի հետևանքով Գագիկ Ծառուկյանը հայտնվում է երկու քարի արանքում, այսինքն՝ ըստ էության ինքն է հայտնվում բավականին բարդ ընտրության առաջ՝ պատասխանե՞լ, թե՞ ոչ: Ընդ որում, կարճ ժամանակում երկրորդ դեպքը վկայում է, որ ՀՀԿ վերնախավը շարքերին որևէ կերպ չի հուշել կամ հորդորել Աջափնյակից հետո ձեռնպահ մնալ ծառուկյանականների հետ բախումներից: Մյուս կողմից հատկանշական է այն, որ Աջափնյակի դեպքից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը ոստիկանությանն ասել էր, թե ինքն ընդամենը ընկել է և դրա հետևանքով վնասվել: Ինչ է ասվելու ոստիկանությանն այս անգամ և ինչպես է իրեն պահելու ոստիկանությունն ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում